Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Միջազգային իրավունքում չունենք ինստիտուտ, որը զբաղվի միջազգային դատարանի որոշումների հարկադրաբար կատարման ուղղությամբ». Եղիշե Կիրակոսյան

«Միջազգային իրավունքում չունենք ինստիտուտ, որը զբաղվի միջազգային դատարանի որոշումների հարկադրաբար կատարման ուղղությամբ». Եղիշե Կիրակոսյան
680
Երկուշաբթի, 27 փետրվարի, 2023 թ., 11:48

«Ժամկետներ չեն նշվել դատարանի կողմից: Ըստ էության, որոշումն ընթերցելիս՝ դատարանի նախագահը շեշտեց, որ այն ունի պարտադիր բնույթ՝ ընդունման պահից: Այսինքն՝ ժամկետ չնշելը նշանակում է, որ անմիջապես գործում է»,- Հաագայի դատարանի որոշմանն անդրադառնալով՝ այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Լրագրողների դիտարկմանը՝ չնայած դատարանի որոշմանը, Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, Կիրակոսյանը նշել է. «Ցավոք, միջազգային իրավունքում, միջազգային հարաբերություններում չունենք ինստիտուտ, որը զբաղվի միջազգային դատարանի որոշումների հարկադրաբար կատարման ուղղությամբ: Ամբողջ պրոցեսը քաղաքական է, որը ենթադրում է աշխատանք»: Նրա խոսքով՝ ողջունելի է, որ շատ երկրների ԱԳՆ-ներ սկսեցին հայտարարություններ տարածել՝ հղում կատարելով դատարանի որոշմանը. «Առավելագույնս պետք է ուժեղացնել ճնշումը. միակ ճանապարհը դա է»,- ընդգծել է բանախոսը: