Ադրբեջանն այսօր միջպետական արբիտրաժային գործընթաց է սկսել Հայաստանի դեմ՝ փոխհատուցում պահանջելով

2023 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանը միջպետական արբիտրաժային գործընթաց է սկսել Հայաստանի դեմ։
Ինչպես հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից, Հայաստանին ներկայացված արբիտրաժային ծանուցման մեջ ադրբեջանական կողմը Հայաստանից ֆինանսական փոխհատուցում է պահանջում 1991-2020 թվականներին Հայաստանի կողմից «Ադրբեջանի տարածքների ապօրինի օկուպացիայի» ընթացքում Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների խախտման համար: Նշվել է, որ Հայաստանի կողմից շահագործած ամենամեծ հիդրոէլեկտրակայանը Թերթերի հիդրոէլեկտրակայանն է, որը կառուցվել է Թերթեր գետի վրա գտնվող Սարսանգի ջրամբարի վրա։
Ընդգծվել է նաև, որ «առանց թույլտվության», Հայաստանը կառուցել է առնվազն 37 հիդրոէլեկտրակայան հակառակորդի բնորոշմամբ՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում, ինչպես նաև՝ Հայաստանն «անօրինական կերպով շահագործել է Չարդաղլու ածխի հանքավայրը»՝ այնտեղ արդյունահանված ածուխը Երևանի ՋԷԿ-ում օգտագործելու համար։
«Հայաստանը պայմաններ է ստեղծել Ադրբեջանի հիդրոէներգիայի և ածխի պաշարների ապօրինի շահագործման համար՝ Ադրբեջանի տարածքում ստեղծելով լրացուցիչ էներգետիկ ենթակառուցվածք։ «Օրինակ, Հայաստանը ֆինանսավորել է օկուպացված տարածքների և Հայաստանի միջև ածխի փոխադրման նոր մայրուղու կառուցումը, որը բնութագրվում է որպես «կյանքի ուղիղ գիծ» և «էական դեր» կունենա Հայաստանի անվտանգության մեջ։
Հայաստանը ոչնչացրել է Ադրբեջանում առկա էներգետիկ տարանցիկ կայանքները, ինչպիսին է Եվլախը Նախիջևանի հետ կապող գազատարը: Այսպիսով, օկուպացիայի արդյունքում դադարեցվել է Նախիջևան գազամատակարարումը»,- ասվում է հակառակորդի կողմից ներկայացված զեկույցում։

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
12313:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
26910:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
259Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
44204.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
43204.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
42204.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
39704.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
36403.11.2026, 15:42