Twitter-ում կրճատումների հերթական ալիք է

Twitter-ը շարունակում է կրճատել աշխատակիցներին. անցած հանգստյան օրերին ևս 200 մարդ զրկվել է աշխատանքից։
Նրանց թվում էր Էսթեր Քրոուֆորդը, ով աշխատել է որպես ապրանքների մենեջեր և ղեկավարել է մի շարք նախագծեր, այդ թվում՝ Twitter Blue-ի վճարովի բաժանորդագրությունը: Քրոուֆորդի հետ մեկտեղ նրա արտադրանքի թիմի մեծ մասն ընկել է կրճատման տակ, գրում է The Verge-ը։
Էսթեր Քրոուֆորդին անվանում էին ընկերության «ամենահավատարիմ» աշխատակիցներից մեկը։ 2022 թվականի նոյեմբերին նա Twitter-ի իր էջում հրապարակեց լուսանկար, որտեղ քնած է քնապարկում՝ գետնին, Twitter-ի գրասենյակում, մակագրությամբ՝ «Երբ քեզ ինչ-որ բան է պետք Twitter-ի քո ղեկավարից՝ Իլոն Մասքի գլխավորությամբ»։
Անցյալ տարվա հոկտեմբերի վերջին Իլոն Մասքը կնքեց Twitter-ը գնելու գործարքը։ Դրանից ընդամենը մի քանի օր անց գործարարը որոշեց կրճատել աշխատակիցների կեսին, որպեսզի նվազեցնի այն ժամանակվա ոչ եկամտաբեր կորպորացիայի ծախսերը։ Սա զանգվածային կրճատումների առաջին ալիքն էր։
Փետրվարի վերջի դրությամբ Twitter-ի աշխատակազմն ունի մոտավորապես 1300 աշխատակից, որոնցից շուրջ 550-ը լրիվ դրույքով ինժեներներ են։ Մինչ Մասքի ժամանումը ընկերությունում աշխատում էր 7500 աշխատակից։

«Փաշինյանի պլանն ամբողջովին պարզ է». Սպարտակ Կյուրեղյան
4800:24
«Նիկոլին ատող երիտասարդներին կարելի էր օգտագործել՝ որպես հեղափոխության շարժիչ ուժ, բայց...». Արգիշտի Կիվիրյան
49Երեկ, 23:42
Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
129Երեկ, 23:37
«Բնակարանում ձևափոխումն օրինականացնելու համար որքա՞ն պետք է վճարեք և ե՞րբ հարևանների համաձայնությունը պետք չէ». Դավիթ Հովհաննիսյան
67Երեկ, 23:00
«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав». Արթուր Խաչատրյան
56Երեկ, 22:54
«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
61Երեկ, 22:36
«Սահմանադրությունը պետք է պաշտպանի ինձ իշխանության կամայականությունից, ոչ թե դառնա ինձ ճնշելու գործիք». Վլադիմիր Մարտիրոսյան
63Երեկ, 22:18
«Ինչո՞ւ Հայ մայրն ստիպված եղավ իր տան ներսում դիմակայել այն վտանգին, որը պետք է կանխվեր դեռ պետական սահմանին». Կարեն Արայան
77Երեկ, 22:06