Ի՞նչ արժեր Փաշինյանի կիրակնօրյա լուքը. «Հրապարակ»
![]() 1055 Երեքշաբթի, 28 փետրվարի, 2023 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «Կիրակի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ և որդու ուղեկցությամբ այցելել էր Գյումրի՝ «պերաշկի», եգիպտացորեն ու ձվածեղ ուտելու։ Նույն օրը եղել էին նաև Լոռիում ու Տավուշում, որտեղ էլ վառարանի վրա կարտոֆիլ էին խորովել-կերել։ Այցի նպատակների մասին ոչինչ չհայտարարվեց, հասկացվեց, որ գաստրոլոգիական շրջագայություն էր՝ հավանաբար, հասարակ սննդի կարոտից դրդված։ Աննա Հակոբյանը, մասնավորապես, իրենց Գյումրիի այցից լուսանկարներ էր հրապարակել և մեկնաբանել․ «Ժողովուրդ ջան։ Մենք ոչ միայն զբոսնում ենք մեր տարբեր քաղաքներում, այլև կարկանդակ ու եգիպտացորեն ենք վայելում, խանութներից առևտուր ենք անում, սրճարաններում ենք լինում և այլն, և այլն։ Պարզապես միշտ չէ, որ դուք մեզ նկատում եք»։ Վարչապետը չնայած սոցիալապես անապահով ու աղքատ դերվիշի կերպարի մեջ էր, բայց մենք նկատեցինք, որ նրա հագին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ձմեռային համազգեստի բաճկոնն էր, որի արժեքը 57 հազար դրամ է։ Բացի այդ, Փաշինյանը կրում էր AWI ապրանքանիշի՝ տղամարդու ինքնալարվող մեխանիկական ժամացույց՝ AW 1096 A.2 մոդելի, որի արժեքը 120 հազար դրամ է։ Ի դեպ, Փաշինյանը գրեթե միշտ այս ապրանքանիշի ժամացույցներ է կրում և ամեն անգամ՝ տարբեր մոդելների, այսինքն՝ սա Փաշինյանի հավաքածուում առկա ժամացույցներից հերթականն էր, և եթե հաշվի առնենք, որ վարչապետը ստանում է 1 մլն 580 հազար դրամ աշխատավարձ, ապա պետք է նկատենք, որ բոլորովին էլ «բոմժի» հագուկապով չէր, ինչպես որակում էին ֆեյսբուքյան օգտատերերը։ Մանավանդ՝ այդ հագուկապի վրա ակնհայտորեն ինքը ոչինչ չի ծախսում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
