Սուրեն Պապիկյանը 168000 դոլարով բնակարան է գնել, որն այսօր 412000 դոլար արժե
![]() 396 Չորեքշաբթի, 01 մարտի, 2023 թ., 00:30 Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանում թանկարժեք բնակարան է գնել։ Գործարքը տեղի է ունեցել 2022 թ-ի ամռանը։ Բնակարանի ձեռքբերման գործարքը ֆինանսավորել է Ազգային Ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկը»։ Իսկ շենքը, որտեղ գտնվում է նախարարի բնակարանը, կառուցում է նախկին պատգամավոր, այժմ գործող իշխանությունների աջակցությունը վայելող Աշոտ Արսենյանի ընկերությունը։ «Հետքը» մանրամասներ է պարզել անշարժ գույքի ձեռքբերման գործարքի վերաբերյալ։ «Հետք»-ին այլ աղբյուրից հաջողվեց պարզել, որ նորակառույց շենքում գտնվող բնակարանը 165 քառակուսի մետր է, իսկ գործարքի գինը կազմել է 69 միլիոն դրամ։ Այս գումարը բնակարանը ձեռքբերելու ամսվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած տարադրամի միջին փոխարժեքով կազմում է 168 հազար ԱՄՆ դոլար (1 ԱՄՆ դոլարը 410 դրամ): Այսինքն՝ 1 քմ-ի արժեքը հուլիսի 27-ի դրությամբ կազմել է 1019 դոլար։ Մենք զրուցել ենք «Բյուրեղ» բնակելի համալիրում բնակարան գնել ցանկացողների հետ, որոնց փոխանցմամբ՝ 2020 թ.-ին՝ մինչեւ պատերազմը, երբ անշարժ գույքի գներն ավելի ցածր էին, նշված համալիրում 1 քմ մակերեսով գույքն ավելի թանկ էր՝ սկսվում էր 1 քմ-ն 1200 դոլարից (ցածր հարկերը՝ 1100 դոլարից)։ Գրավոր հարցմամբ դիմեցինք պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպե՞ս է իրեն հաջողվել այդ բնակարանը գնել շուրջ 100 միլիոն դրամ էժան։ Նախարարը գրավոր հայտնեց, որ 2022 թ-ի հուլիսին բնակարանը գնել է «Հայէկոնոմբանկի» վարկային միջոցներով։ «Անդրադառնալով ձեր կողմից բարձրաձայնված հարցին՝ պետք է նշեմ, որ հիշյալ բնակարանի շուկայական գնի վերաբերյալ առավել հստակ տեղեկատվություն ստանալու համար հարկ է դիմել բազմաբնակարան շենքի վաճառքով զբաղվող ընկերությանը»,- նշել է Սուրեն Պապիկյանը՝ փաստացի չպարզաբանելով հաջող գործարքի հանգամանքները։ Ո՞վ է կառուցել բնակարանը և ո՞վ է ֆինանսավորել գործարքը 412 հազար դոլար արժողությամբ բնակարանը 168 հազար դոլարով գնելու հնարավորությունը, հավանաբար, պայմանավորված է գործարքի կողմ հանդիսացող մյուս անձի՝ Աշոտ Արսենյանի գործոնով։ Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Աշակունյաց 18/4 հասցեի բնակելի և հասարակական համալիրը կառուցում է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն, որը պատկանում է նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին։ Արսենյանը Ազգային ժողովի պատգամավոր է եղել 2003-2012 թթ-երին, անդամակցել է Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությանը։ Ամեն բան, սակայն, փոխվեց 2018 թ.-ից հետո։ 2019 թ.-ին «Ջերմուկ գրուպ»-ը Երևանի քաղաքապետարանին ձյուն մաքրելու մեքենաներ նվիրեց, ապա ստացավ Արշակունյաց պողոտայում բարձրահարկ բազմաբնակարան համալիր կառուցելու թույլտվությունը։ Նույն տարում քրեական գործ հարուցվեց Արսենյանի որդու՝ Վահագն Արսենյանի՝ բանակից ազատվելու հանգամանքները պարզելու վերաբերյալ, որը, շատ չանցած, կարճվեց։ Իսկ արդեն 2021-ի հոկտեմբերին նույն Վահագն Արսենյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակեց Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Պաշտոնակատարից համայնքապետ կես քայլ էր։ 2021 թ.-ի դեկտեմբերի 5-ին Ջերմուկ համայնքի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթեց, իսկ ՔՊ-ի ցուցակը գլխավորող Վահագն Արսենյանը դարձավ Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավար։ Ի դեպ, «Հայէկոնոմբանկն» է ֆինանսավորել նաև Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի առանձնատան ձեռքբերման գործարքը, որը կազմել է 280 հազար ԱՄՆ դոլար։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
14202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
13401:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15300:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13900:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
195Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
234Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
152Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
279Երեկ, 23:12
