44-օրյա պատերազմում զոհված, բայց դեռ չհուղարկավորված 93 զինծառայողի մարմին կա․ ՔԿ

2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված, դատաբժշկական փորձաքննություններով նույնականացված, դեռ չհուղարկավորված զինծառայողների թիվը 93-ն է։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Իսկ ինչ վերաբերում է չհուղարկավորելու պատճառներին, ապա Աբրահամյանն ասաց, որ հիմնականում հարազատները չեն ընդունում փորձաքննություններով նույնականացման տվյալները։ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքները, որոնք նույնականացվել են, սակայն որոնց փորձաքննության տվյալները չեն ընդունվել հարազատների կողմից, կհուղարկավորվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հատուկ հատկացված տարածքում։
Գերեզմանների վրա կլինեն փոքրիկ քարեր, որոնց վրա խաչեր։ Յուրաքանրյուր խաչի տակ կլինի ԴՆԹ կոդ, տվյալ զինծառայողի ծննդյան ու մահվան տարեթվերը։ Անուն, ազգանուն չեն գրվելու։

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
12313:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
26910:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
259Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
44204.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
43204.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
42204.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
39704.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
36403.11.2026, 15:42