Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մենք երբեմն չգիտակցելով՝ երեխայի ծնունդը դարձնում ենք գումար ստանալու միջոց». Փաշինյան

«Մենք երբեմն չգիտակցելով՝ երեխայի ծնունդը դարձնում ենք գումար ստանալու միջոց». Փաշինյան
280
Չորեքշաբթի, 01 մարտի, 2023 թ., 17:06

«ժողովրդագրական վիճակի հետ կապված մենք բոլորիս հետ հայտնի խնդիր ունենք շատ երկար ժամանակ»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով ժողովրդագրական ռազմավարությանն անռչվող հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք շատ դեպքերում տեսնում ենք, որ ծնելիության վրա ազդեցություն ունենալու գործիքներով մենք երբեմն՝ չգիտակցելով, երեխայի ծնունդը ընտանիքի համար դարձնում ենք սոցիալական ինչ-որ գումար ստանալու միջոց: Բայց ռազմավարական տրամաբանությունն այն է, որ երեխայի ծնունդը մենք դարձնենք ընտանիքի երջանկության, արժեքների, հավատի արգասիք, որ նրան սպասվում է լավ ապագա»,- ասաց Փաշինյանը: