Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Քննարկել ենք «Փեթակ»-ի տարածքում մետրոյի ևս մեկ կայարան ստեղծելու հարցը». Ավինյան

«Քննարկել ենք «Փեթակ»-ի տարածքում մետրոյի ևս մեկ կայարան ստեղծելու հարցը». Ավինյան
698
Հինգշաբթի, 02 մարտի, 2023 թ., 12:18

Աջափնյակում մետրոյի կայարանի շինարարությունը կտևի 4 տարի. այսօրվա նիստում Կառավարությունը 1 մլրդ 100 մլն դրամ հատկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Աջափնյակի մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների ֆինանսավորման համար: «Միայն այս կայարանով չենք ուզում սահմանափակվել. քննարկել ենք նաև «Փեթակի» տարածքում գտնվող հատվածում ևս մեկ կայարան ստեղծելու հարցը: Քաղաքապետարանն առաջարկելու է մետրոյի զարգացման շարունակական ծրագիր, որ ամեն տարի ունենանք նոր կայարանների բացման ուղղությամբ կատարվող աշխատանքներ»,- նշեց Երևանի փոխքաղաքապետ Տ. Ավինյանը:

«Քննարկել ենք «Փեթակ»-ի տարածքում մետրոյի ևս մեկ կայարան ստեղծելու հարցը». Ավինյան