Փոփոխություններ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման կարգում

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրազեկում է․
Կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1565-Ն որոշման մեջ կատարվել է փոփոխություն և լրացում, համաձայն որի՝ այսուհետև պարտադիր պահանջ է, որ տեխնիկական զննություն իրականացնողն էլեկտրոնային համակարգի միջոցով պետք է ստուգի տեխնիկական զննության ներկայացված տրանսպորտային միջոցի՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար վերասարքավորված լինելու դեպքում ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնների պարբերական վկայագրման հանգամանքը։
Սույն որոշումն ուժի մեջ է մտել 2023 թ. փետրվարի 25-ից։
Տեսչական մարմինը հորդորում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացն իրականացնել բացառապես ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով։

«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
155Երեկ, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
21822.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
36421.09.2026, 10:30
Երթևեկության փոփոխություն կլինի
69217.09.2026, 23:18
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Չարենցի փողոցում
82114.09.2026, 16:00
«Ունենք շատ փողոցներ, որտեղ կայանատեղիները պետք է դուրս գան». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
82014.09.2026, 10:06
Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
87513.09.2026, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
101611.09.2026, 13:36