Շաբաթ, 07 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

ՀՀ-ում ԵՄ առաքելության ներկայությունը կարգավորող պայմանագիր պետք է ստորագրվի․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում ԵՄ առաքելության ներկայությունը կարգավորող պայմանագիր պետք է ստորագրվի․ Նիկոլ Փաշինյան
260
Հինգշաբթի, 02 մարտի, 2023 թ., 20:06

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը կարգավորվում է փոխադարձ պաշտոնական նամակներով, ունենք պայմանավորվածություն, որ այդ առաքելության ներկայությունը կարգավորող պայմանագիր պետք է քննարկվի, բանակցվի և ստորագրվի: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ ասուլիսի ժամանակ:
Փաշինյանը պարզաբանեց՝ երբ է հնարավոր իր նշած պայմանագրի ստորագրումը. «Երբ որ մենք կբանակցենք և ընդհանուր համաձայնության կգանք ձեռք բերված համաձայնությունների ձևակերպումների շուրջ»: