Պուտինի ելույթի ժամանակ ականջներին լապշա կախած պատգամավորը կկանգնի դատարանի առջև

Ռուսաստանի Դաշնության Սամարայի նահանգային դումայի՝ Կոմունիստական կուսակցությունից պատգամավոր Միխայիլ Աբդալկինի առնչությամբ կազմվել է վարչական արձանագրություն՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը վարկաբեկելու համար։ Նյութերը ներկայացվել են Նովոկույբիշևսկ քաղաքի դատարան։ Արձանագրությունը կքննարկվի մարտի 7-ին, հայտնում է Коммерсант-ը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՌԴ խորհրդարանում ելույթի օրը Աբդալկինը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որում ելույթի հեռարձակումը դիտում է ականջներին լապշա կախած։ Հինգշաբթի օրը կոմունիստն ասաց, որ գործը բացվել է «հենց տեսանյութի համար»։ «Պայքարելու ենք, ապացուցելու ենք մեր անմեղությունը»,- խոստացել է նա սոցցանցերի իր էջում։
Ավելի վաղ Սամարայի նահանգային դուման Աբդալկինին «հրապարակային պարսավանք» էր հայտարարել։ Պատգամավորները միաձայն առաջարկել են ՌԴ Կոմկուսի շրջանային կոմիտեին՝ հեռացնել նրան կուսակցությունից, ինչպես նաև դիմել են իրավապահ մարմիններին և դատախազությանը՝ իրավիճակին իրավական գնահատական տալու խնդրանքով։

«Հայաստանի կրթական համակարգի PISA չափումը միջազգային չափանիշի նկատմամբ շատ ցածր արդյունք է ցույց տալիս». Լիլիթ Գալստյան
10300:36
«Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր». Լևոն Ազիզյան
10700:06
«Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից»». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
130Երեկ, 22:42
«Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, այլևս հնարավոր չէ քողարկել «բարեփոխումների» անվան տակ». Մհեր Մելքոնյան
112Երեկ, 22:30
«Հայրենիքը մարդկանց պետք է միայն անձնական շահի համար». Նաիրի Հոխիկյան
100Երեկ, 21:54
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում գտնվող Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է ընթանում
180Երեկ, 21:43
Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել (լուսանկար)
176Երեկ, 21:30
«Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
108Երեկ, 21:12