16+ ցուցահանդեսի բացում Ազգային պարկերասրահում․ «Մերկի հանդերձները»

Հայաստանի Ազգային Պատկերասրահի ֆեյսբուքյան պաշտոնական էջը հայտարարել է այն մասին, որ մարտի 4-ից պատկերասրահում կբացվի յուրահատուկ մի ցուցահանդես, որը կարող են դիտել միայն 16 տարին լրացած անձինք։ «Մերկի հանդերձները․ մերկության ընկալումները հայկական գրաֆիկայում» խորագիրը կրող ցուցահանդեսը ընդգրկելու է ավելի քան 100 գրաֆիկական աշխատանք, որտեղ ներկայացված են լինելու 100 «մերկեր»։ Շուրջ 60 արվեստագետների ճեպանկարներ, էսքիզներ, գրաֆիկական շարքերի թերթեր և նկարազարդումներ անդրադառնում են մերկության դրսևորումներին հայկական գեղանկարչության մեջ։
Ինչպես նշում են ցուցահանդեսի համադրողները, ի հակադրություն ընդունված կարծիքների, մերկը մշտապես առկա է եղել հայ արվեստում՝ 1840 ականներին հայկական ակադեմիական նկարչության սկզբնավորումից մինչ մեր օրեր։ Ցուցահանդեսն ուրվագծում է այդ պատմությունը՝ մատնանշելով այն հիմնական թեմատիկ և տեսական հետարքրքությունները, որոնք գրավել են այդ ընթացքում Հայաստանում և Սփյուռքում գործող արվեստագետներին։




«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
96Երեկ, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
19723.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20123.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
135320.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
121419.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
65418.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
130718.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
60317.09.2026, 21:36