«Արցախն Ադրբեջանի կազմում չտեսնողներին համախմբելու համար անհրաժեշտ է իրական օրակարգ և ծրագիր». Վահագն Մելիքյան
![]() 246 Ուրբաթ, 03 մարտի, 2023 թ., 00:30 Մենք այսօր իսկապես գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ, որն առնչվում է և՛ ազգային ինքնությանը, և՛ հասարակության պառակտվածությանը, և՛ աշխարհաքաղաքականությանը, և՛ մեր սփյուռքին. սա գալիս է փաստելու, որ մենք գործ ունենք համահայկական ճգնաժամի հետ, երբ ունենք խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, բայց չունենք դրանց լուծման շուրջ համախմբում։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում անդրադառնալով Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին և դրանից դուրս գալու ելքերին, նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, Արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը՝ շեշտելով. «Ինչո՞ւ համախմբում չունենք, որովհետև իշխանության կողմից վարվող քաղաքականությունը դրան չի նպաստում, իսկ հասարակության մի մասն էլ խորը կոնֆորմիզմի մեջ է՝ հարմարված ապրում է։ Դա կարող էր նորմալ դիտակվել, եթե աշխարհագրորեն մենք շրջապատված չլինեինք թշնամական երկրներով և ունենայինք արագ զարգացող տնտեսություն։ Մենք ո՛չ նա ունենք, ո՛չ մյուսը, և այս ամենին զուգահեռ էլ՝ իշխանությունը շարունակում է հասարակության մեջ ջրբաժաններ գցելու իր քաղաքականությունը։ Արդյունքում համախմբման փոխարեն՝ մենք ազատ անկմամբ գահավիժում ենք և հասել ենք հատակին»,- ասաց Մելիքյանը։ Արտակարգ և լիազոր դեսպանի փոխանցմամբ՝ մենք ունենք Արցախի հիմնահարց, որից կախված է Հայաստանի ճակատագիրը, սակայն այս գաղափարի ընկալման հարցում չունենք բացարձակ կոնսոլիդացիա. «Արցախյան հիմնահարցը հասարակության մոտ առաջնայինը չէ, թեև, մյուս կողմից՝ կան սոցիոլոգիական հարցումներ, ըստ որոնց՝ մեր հասարակության 95 տոկոսը Արցախն Ադրբեջանի կազմում չի տեսնում։ Անկախ այդ հարցումներից, ես չեմ կարող պատկերացնել որևէ ադեկվատ՝ միջին վիճակագրական հայի, որը կարող է ասել, որ Արցախի ադրբեջանացմանը կողմ է»,- ասաց Մելիքյանը՝ ընդգծելով, որ Արցախն Ադրբեջանի կազմում չտեսնողներին համախմբելու համար անհրաժեշտ է իրական օրակարգ և ծրագիր, բայց այդ հարցում մինչև հիմա ունենք բացթողումներ, թեև Փաշինյանի իշխանությունից հիասթափվել են անգամ այդ իշխանությանն ընտրողները։ Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
