Արցախի ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել
Այսօր՝ մարտի 5-ին, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացված հերթական ահաբեկչության հետևանքով Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի 3 ծառայող զոհվել և 1 ծառայող ծանր վիրավորում է ստացել:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հայտնում եմ մեր խորին ցավակցությունը զոհվածների հարազատներին և մեր ամբողջ ժողովրդին:
Ադրբեջանի գործելակերպն անփոփոխ է. ահաբեկչական մեխանիզմների գործադրմամբ և, դրան զուգահեռ, պաշտոնական ապատեղեկատվություն տարածելու ճանապարհով մոլորեցնել միջազգային հանրությանը: Նրանց նպատակն է Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ իրականացվող ռասայական խտրականության համատեքստում էթնիկ զտումների իրականացումը, սեփական հայրենիքից մեր ժողովրդի հարկադիր տեղահանությունը:
Կատարվածն Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակմանը զուգահեռ էսկալացիա սադրելու ադրբեջանական հետևողական քաղաքականության հերթական դրսևորումն է: Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը և ահաբեկչական գործողությունները հաջորդել են ս.թ. փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին ՀՀ պահանջի բավարարմանը և փետրվարի 28-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Լավրովի կողմից Լաչինի միջանցքի մասին արտահայտած դիրքորոշմանը:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
11813:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
25810:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
254Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
43704.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
42904.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
41904.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
39404.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
36103.11.2026, 15:42