ՌԴ ԱԳՆ-ն «լրջորեն մտահոգված է» Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճով

«Մենք լրջորեն մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճով: Անցած օրերին հրադադարի պահպանման ռեժիմը բազմիցս խախտվել է: Մարտի 5-ին հայկական և ադրբեջանական կողմերի միջև զինված միջադեպ է տեղի ունեցել,- այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:- Մենք համառորեն կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և ապաէսկալացնել իրավիճակը։ Մենք վերահաստատում ենք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներն անշեղորեն հարգելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին։
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում անվտանգության և գործունեության ապահովման հետ կապված ցանկացած խնդիր պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Այդ նպատակով կողմերը պետք է կապ պահպանեն ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հովանու ներքո»։
Միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է, որ Բաքվի և Երևանի համար անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերսկսել բանակցությունները՝ միաժամանակ կատարելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների դրույթները։ Խոսքը վերաբերում է նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և խաղաղության պայմանագրի մշակման միջոցառումներին, ասված է հաղորդագրությունում։

ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
12112:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
31804.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
33004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
32604.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
33704.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
30503.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
33003.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
32303.11.2026, 09:24