Վահե Ղազարյանը հովանավորում է Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ»
![]() 590 Երեքշաբթի, 07 մարտի, 2023 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ներքին գործերի նախարարությունը հրաժարվում է տրամադրել հանրային շահ ներկայացնող հարցման պատասխանը՝ խախտելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքը: Մարտի 1-ի համարում հոդված էինք հրապարակել այն մասին, որ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երթևեկում է օպերատիվ համարանիշներով, ինչի իրավունքը չունի: Նաև հարցում էինք ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն, թե ով է ԱԺ պատգամավորին տրամադրել այդ համարանիշները, և ինչու է նա շրջում օպերատիվ համարանիշներով, եթե չունի դրա իրավունքը: Ի վերջո, դրանք ամենևին ԱԺ բալանսում գտնվող համարանիշներ չեն, ուժային այլ կառույցներից մեկին է պատկանում (չենք հրապարակում՝ որ մեկին): Եվ, ահա, Ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից ստացել ենք պատասխան. «Ի պատասխան Ձեր՝ 28.02.2023թ. գրության՝ տեղեկացնում ենք, որ գործող օրենսդրական կարգավորումների ուժով հայցվող տեղեկատվությունը հնարավոր չէ տրամադրել»։ Այսինքն՝ նորացված ոստիկանությունը հայտնում է, թե գաղտնի տեղեկություն է հարցվածը: Սա էլ իր հերթին նշանակում է, որ իրականում Անդրանիկ Քոչարյանի ծառայողական ավտոմեքենայի համարանիշները օպերատիվ համարանիշներ են, քանի որ միայն այդ դեպքում է անհայտ, թե պետհամարանիշի տերն ով է։ Տեղեկացնենք, որ օպերատիվ պետհամարանիշը ենթադրում է բառի բուն իմաստով անպատիժ երթևեկություն. կարող ես արագ վարել, հոծ գիծ հատել, երկրորդ շարքում կանգնել, մի խոսքով, ինչ ճանապարհատրանսպորտային կանոնների խախտում ուզես՝ կարող ես անել, միևնույնն է, չես տուգանվում: Դա պատճառաբանվում է որպես ծառայողական անհրաժեշտություն: Տեսահսկողության խցիկներն էլ օպերատիվ համարանիշներով ավտոմեքենաների խախտումները չեն գրանցում: Խոսքն այս դեպքում 610 CM 61 համարանիշի մասին է: Եվս մեկ անգամ շեշտենք, որ մեր հարցված տեղեկությունը հանրային շահ է հետապնդում, և հանրությունն էլ պետք է իմանա, թե ինչու է պատգամավորին այդպիսի համար տրամադրվել: Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, սակայն, որոշել է հովանավորել Անդրանիկ Քոչարյանին՝ թերևս մտավախություն ունենալով, որ նոր դավեր կարող է նյութել իր դեմ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Այս եզակի դռան վերադարձը հայրենիք՝ պատգամ է՝ մի՛ ջարդեք Ազգային Սուրբ Եկեղեցու դռները»․ Հայր Ասողիկ (լուսանկար)
10303:06
«Պարտություններով հպարտացող իշխանությանը հաղթող մարզիկներ և մարզիչներ պետք չեն»․ Ոսկան Սարգսյան
10602:06
«Մեքենաները ջարդոնի են վերածվում, ո՞ւր են ձեր աղն ու ավազը, անփույթնե՛ր»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
20200:36
«Սրբազան Հայրը մեզ համար միայն թեմակալ առաջնորդ չէ. նա հոգևոր հայր է»․ Դավիթ Անանյան
197Երեկ, 23:42
«Երևանում ձյան տեղումները կշարունակվեն գիշերվա ընթացքում և առավոտյան»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
130Երեկ, 23:30
«ՔՕ համաձայն՝ հանցագործություն է կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելը»․ Վահան Հովհաննիսյան
195Երեկ, 22:12
«Վաղը կմատուցվի տարվա վերջին Սուրբ Պատարագը․ մտածեք՝ որքա՛ն հեռացաք Աստծուց»․ Հայր Զաքարիա
198Երեկ, 21:36
«Մեկ շաբաթից Եվրոպայի մեծ մասում ձնածածկույթ կլինի»․ Լևոն Ազիզյան
229Երեկ, 20:48
