Հայաստանը Եվրոպայի ամենահյուրընկալ երկիրն է. #Passport Index

Euronews Travel-ը ներկայացրել է ամենահյուրընկալ երկրների ցանկը՝ համաձայն անձնագրային չափորոշիչի (Passport Index)։ Ամենահյուրընկալ երկիրը, ըստ այս ինդեքսի, այն երկիրն է, որն ունի նվազագույն սահմանային սահմանափակումներ։ Եվ այսպես, աշխարհի 198 երկրներից 21-ը, այդ թվում՝ Անգոլան, Բոլիվիան, Բուրունդին, Կոմորոսը, Կոդ դ՛Իվուարը, Եթովպիան, ԿԴՀ-ն, Գվինեան, հանդիսանում են «աշխարհի ամնահյուրընկալ» երկրները, քանի որ այդ երկրներ գնալու համար վիզա չի պահանջվում կամ էլ այն հնարավոր է ստանալ ժամանելուն պես։
Սանդղակի ճիշտ հակառակ կողմում՝ 83-րդ հորիզոնականում, «ամենաանհյուրընկալ երկրներն են»՝ Աֆղանստանը, Հյուսիսային Կորեան և Թուրքմենաստանը։ Այս երկրները առանց վիզա ռեժիմ չունեն ոչ մի երկրի հետ։
Ըստ Passport Index-ի՝ եվրոպական երկրների շարքում ամենահյուրընկալ երկիրը Հայաստանն է, որը աշխարհի 135 երկրների զբոսաշրջիկներին առաջարկում է վիզայի պարզեցված ռեժիմ և ըստ այդմ, զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը։
Եվրոպական երկրների մեծ մասը զբաղեցնում են միջին հորիզոնականներ՝ Շենգեն գոտու վիզայի հանգամանքով պայմանավորված։
Passport Index-ը աշխարհի երկրները դասակարգել է նաև՝ ըստ «ամենաազդեցիկ անձնագրի», համաձայն որի, «ամենաազդեցիկ անձնագիրն» Արաբական Միացյալ Էմիրությունների անձնագիրն է, որով «առանց վիզա» կամ «մուտքի մոտ վիզա» ռեժիմով կարելի է ճամփորդել շուրջ 180 երկիր։ Մինչդեռ «ամենանվազ ազդեցիկ» անձնագիրն Աֆղանստանինն է, որի քաղաքացիները կարող են ընդամենը 38 երկիր այցելել նշված ռեժիմով։

«Փաշինյանի պլանն ամբողջովին պարզ է». Սպարտակ Կյուրեղյան
4800:24
«Նիկոլին ատող երիտասարդներին կարելի էր օգտագործել՝ որպես հեղափոխության շարժիչ ուժ, բայց...». Արգիշտի Կիվիրյան
49Երեկ, 23:42
Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
129Երեկ, 23:37
«Բնակարանում ձևափոխումն օրինականացնելու համար որքա՞ն պետք է վճարեք և ե՞րբ հարևանների համաձայնությունը պետք չէ». Դավիթ Հովհաննիսյան
67Երեկ, 23:00
«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав». Արթուր Խաչատրյան
56Երեկ, 22:54
«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
61Երեկ, 22:36
«Սահմանադրությունը պետք է պաշտպանի ինձ իշխանության կամայականությունից, ոչ թե դառնա ինձ ճնշելու գործիք». Վլադիմիր Մարտիրոսյան
63Երեկ, 22:18
«Ինչո՞ւ Հայ մայրն ստիպված եղավ իր տան ներսում դիմակայել այն վտանգին, որը պետք է կանխվեր դեռ պետական սահմանին». Կարեն Արայան
77Երեկ, 22:06