Հետաքրքիր և խորհրդավոր փաստերˋ վերանորոգվող «Հաղթանակի» կամրջի մասին

Հետաքրքիր և խորհրդավոր փաստերˋ վերանորոգվող «Հաղթանակի» կամրջի մասին
*Կամուրջը կառուցվել է 1945 թվականին,
*Ի պատիվ Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի՝ անվանվել է «Հաղթանակի»,
*Կամուրջն ունի 200․6 մ երկարություն, 31․8 մ լայնություն, 34 մ բարձրություն,
*Կամուրջը կազմված է 7 կամարներից,
*Նախկինում կոչվել է Զանգիի մեծ կամուրջ,
*Ի սկզբանե կամուրջը պետք է կառուցվեր 1941 թվականին և շահագործման հանձնվեր 1942 թվականին, սակայն Հայրենական պատերազմը մի քանի տարով հետաձգել է այդ իրադարձությունը,
*Հաղթանակի կամրջի տեղում նախկինում եղել է ավելի հին կամուրջ,
*Կամրջի շինարարությունը անցել է զինվորների խիստ հսկողության ներքո,
*Կամրջի վրա հայ շինարարների հետ աշխատել են նաև գերմանացի ռազմագերիներ,
*Կամրջի գլխավոր ինժեներ-շինարարն էր Սիմոն Հովնանյանը,
*Կամուրջը կառուցվել է շինարարության համար անընդունելի արագ տեմպերով, ինչի արդյունքում փոքր փլուզումներ են եղել,
*1945 թվականին կամրջի կառուցման կապակցությամբ պարգևատրվողների ցուցակից բացակայում էր շինարարության գլխավոր ինժեների անունը,
*Ըստ ականատեսների՝ կամրջի կառուցման ժամանակ հողի տակ հայտնաբերվել է երկաթյա խորհրդավոր կոնաձև սյուն, որը չափազանց կարծր է եղել,
*Խորհրդավոր սյունը խիստ գաղտնիության պայմաններում ծածկվել է բետոնով և մնացել կամրջի հենասյան տակ



«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
9718:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
175Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
29716.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
110215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
59213.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
54913.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
57112.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
51912.09.2026, 21:42