«Իրադրության նոր սրում ունենք ԼՂ-ում». Նիկոլ Փաշինյան
![]() 676 Հինգշաբթի, 09 մարտի, 2023 թ., 11:12 Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի՝ 3 ամիս շարունակվող շրջափակմանն ու մարտի 5-ին տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիոն հարձակմանը. «Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից փակ լինելու պայմաններում իրադրության նոր սրում ունենք ԼՂ-ում. նախորդ կիրակի Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումը դարանակալել և հարձակվել է ծառայողական նպատակներով ուղևորվող ոստիկանների վրա. երեքը զոհվել են, մեկը՝ վիրավորվել: Այս հանգամանքը հատուկ կարևորություն է ստանում 2023թ. փետրվարի 18-ին Մյունխենում Ալիևի հայտարարության ֆոնին. նա ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի՝ պետք է ԼՂ հայության ներկայացուցիչների հետ քննարկեն վերջինների իրավունքների ու անվտանգության հարցը: Ալիևը, սակայն, ասել էր, որ դրանք պատրաստվում են ունենալ ԼՂ-ում ծնված ու ապրած մարդկանց հետ: Մարտի 1-ին ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում տեղի էր ունեցել ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, ու ահա դրանից 4 օր անց Ադրբեջանը ձեռնարկեց սադրանք, որը այլ կերպ՝ քան ահաբեկչական ակտ, դժվար է որակել,- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ մարտի 5-ի ահաբեկչությամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում. «1-ին՝ ԼՂ ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցում ու ռազմական նոր սադրանքի համար անհրաժեշտ ֆոնի ստեղծում: 2-րդ՝ ստեղծել կեղծ ապացույցներ, թե ՀՀ-ից ԼՂ զենք-զինամթերք է տեղափոխվում: 3-րդ՝ արյունոտ ահաբեկչությամբ ձևավորել նոր խոսույթներ, որոնք կծածկեն կարևորագույն մի փաստ, այն, որ Ադրբեջանը չի կատարում Հաագայի դատարանի որոշումը՝ միջանցքը բացելու վերաբերյալ»,- ասաց վարչապետը: Նրա խոսքով՝ այս ամենի ֆոնին հրատապ է դառնում ԼՂ ու Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
