Թբիլիսիում ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը

Հինգշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ վրացական բանակի մի խումբ զինվորական վետերաններ կոչ են արել հրաժարական տալ կառավարությանը և նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
«Այս իշխանություններն ի վիճակի չեն Վրաստանը տանել դեպի Եվրոպա... Այս կառավարությունը պետք է հրաժարական տա, արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է նշանակվեն»,- ամբիոնից ասել է զինվորական հագուստ հագած մի տղամարդ, ով իրեն ներկայացրել է որպես բանակի վետերան։
Հրապարակում կանգնած ցուցարարներից ոմանք, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները, ձեռքի բարձրացումով իրենց համերաշխությունն են հայտնել ցույցին։
Հանրահավաքում նաև կոչ է արվել Վրաստանի նախագահին՝ հրավիրել խորհրդարանի արտահերթ նիստ։ «Օտարերկրյա գործակալների մասին օրենքի չեղարկման վերաբերյալ ժողովրդի կամքը պետք է ֆորմալացվի օրինական, սահմանադրորեն, առանց հապաղելու»,- ասել է Lelo-ի ներկայացուցիչ Աննա Նացվլիշվիլին։
Նացվլիշվիլիի խոսքով, «եթե «Վրացական երազանքը» անկեղծ է օրինագիծը հետ կանչելու մասին իր այսօրվա հայտարարության մեջ, «ապա չպետք է դեմ լինի դրան»։

«Անհրաժեշտ է ընդլայնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թողունակությունը». Դավիթ Խուդաթյան
819:54
«Ուսումնամարզական թռիչքների հետևանքով վաղը Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ»․ ՊՆ
2619:42
Թուրքիան և Ադրբեջանը կես միլիարդ դոլարի ռազմական պայմանագրեր ու հուշագրեր են կնքել
7918:54
Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով
4918:42
Անընդհատ նսեմացնելով՝ սկեսուրն ինքնասպանության էր հասցրել հարսին․ նոր մանրամասներ
6318:36
Հրապարակվել է Սլովակիայի դպրոցում սպանդ իրականացրած աշակերտի դատավճիռը
13518:19
«Ռուսական զորքերն Ուկրաինայում ռեկորդային կորուստներ են ունեցել»․ բրիտանական հետախուզություն
14418:01
«Անհրաժեշտություն է իրականություն դարձնել Սադարակի միջանցքի նախագիծը»․ Նաիրի Հոխիկյան
6417:24