Դավիթ Տոնոյանը հարազատներին արգելել է տեսակցել իրեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը արգելել է իր հարազատներին գնալ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ կամ, այսպես ասած, «ԿԳԲ-ի պադվալ» և տեսակցել իրեն:
Բանն այն է, որ իրավապահ համակարգը թույլ է տվել, որ միայն պաշտպանության նախկին նախարարի մերձավոր հարազատները հնարավորություն ունենան տեսակցելու նրան, սակայն Տոնոյանը հարազատներին արգելել է իրեն տեսակցության գալ:
Նշենք, որ «անպիտան հրթիռների» գործով ավելի քան չորսուկես միլիոն դոլար յուրացնելու համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն արդեն մեկ տարի չորս ամիս կալանավայրում է:
Մինչ օրս արգելված էր նրա որևէ հարազատի տեսակցել Տոնոյանին: Այժմ արգելանքը վերացված է միայն մերձավոր հարազատների դեպքում»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ (լուսանկար)
6307:30
«Կարծում էին՝ Հայաստանն այլևս զվարթ փառատոնների երկիր է, կուլ կտան». Նարինե Դիլբարյան
10303:06
«1920-ի սեպտեմբերի 28-ին Թուրքիան հարձակվեց՝ նպատակ ունենալով նվաճել Արևելյան Հայաստանը». Նաիրի Հոխիկյան
10302:06
«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
11600:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ)
134Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
104Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
96Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
258Երեկ, 22:49