Տաղանդավոր ճարտարապետի տաղանդավոր որդին. Գևորգ Թամանյան

Երևանցիներից քչերը գիտեն, որ մայրաքաղաքի մի շարք նշանավոր ու արժեքավոր շենքերի համար պարտական ենք նաև մեկ այլ Թամանյանի ևս, խոսքը Ալեքսանդր Թամանյանի որդու՝ Գևորգ Թամանյանի մասին է, որը ոչ միայն ավարտին է հասցրել բոլոր այն նախագծերը, որոնք կիսատ էին մնացել հայր Թամանյանի անժամանակ մահվան պատճառով, այլ նաև կառուցել է մի շարք նշանավոր այլ շենքեր, որոնք ևս կարող են համարվել Երևանի ճարտարապետական այցեքարտերը։
Գևորգ Թամանյանը ծնվել է Սանկտ Պետերբուրգում, սակայն երբ Ռուսաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, նրա ընտանիքը հաստատվել է Հայաստանում։ 1936 թվականին, երբ վախճանվել է Ալեքսանդր Թամանյանը՝ կիսատ թողնելով մի շարք նշանավոր կառույցների շինարարությունը, աշխատանքները շարունակել և ավարտին է հասցրել նրա որդին։ Այդ շենքերի թվում էին կառավարական տունը, Օպերայի և Բալետի թատրոնի շենքը, Ազգային գրադարանի շենքը և այլն։ Սակայն զուգահեռաբար Գևորգ Թամանյանը կառուցում է սեփական նախագծերով մի շարք հասարակական շենքեր, նոր կառուցապատվող Երևանում՝ թաղամասեր և այլն։ Նրա նախագծով են կառուցվել Աջափնյակ, նոր Զեյթուն, Նոր Նորք թաղամասերի բնակելի համալիրներ, Աջափնյակի ֆիզիկայի ինստիտուտի գիտական քաղաքը, Երևանի «Նաիրի» կինոթատրոնը բնակելի շենքով, Չեխովի անվան համար 55 դպրոցը, Սայաթ-Նովայի անվան երժշտական դպրոցը և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շենքը։ 


Անգնահատելի և ահռելի է հայր և որդի Թամանյանների դերը՝ ազգային ավանդույթների վրա հիմնված հայկական նոր ճարտարապետության ձևավորման, զարգացման և տարածման գործում։

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
282Երեկ, 00:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
26209.11.2026, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
26909.11.2026, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
52107.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
50307.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
83701.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
82401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
83101.11.2026, 21:12