Շաբաթ, 07 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

ԱՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի մասին լուրերը

ԱՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի մասին լուրերը
300
Շաբաթ, 11 մարտի, 2023 թ., 13:36

Թելեգրամյան որոշ ալիքներում լուրեր են տարածվում, ըստ որի՝ գիշերը Մարտունու ուղղությամբ ադրբեջանական կողմը կատարել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Այդ առնչությամբ «Արցախպրես»-ի հարցմանն ի պատասխան Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը տեղեկացրել է, որ նշված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։

«Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ անփոփոխ և հարաբերական կայուն։ Խնդրում ենք հետևել պաշտոնական լրահոսին»,- նշել է Սուրեն Սարումյանը: