«Ձեռք ենք բերել ստի ժամանակակից դետեկտոր, որն արդեն գործարկվում է». Գրիգոր Մինասյան

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 13-ի նիստում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը, ասել է, որ ձեռք է բերվել ստի ժամանակակից դետեկտոր՝ պոլիգրաֆ, որն արդեն գործարկվում է: Ձեռք է բերվել նաև հատուկ սարքավորում՝ նախատեսված փաստաթղթերի, թղթադրամների, ձեռագիր գրառումների և ստորագրությունների, լիարժեք հետազոտության կատարման համար: Նոր տեխնիկայով հնարավոր է դարձել նաև մոդելավորել ու ստանալ դեպքի վայրի, դրանում առկա հրազենային վնասվածքների տեղակայությունների 3D ձևաչափով պատկերներ և պարզել հրազենային վնասվածքներն առաջացնող զենքի և կրակողի դիրքը դեպքի վայրում: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
11313:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
24910:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
250Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
43304.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
42704.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
41704.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
39204.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
35903.11.2026, 15:42