«Փաշինյանի ասուլիսին ընդառաջ այս հայտարարությունն իր մեջ բազմաթիվ ուղերձներ է պարունակում». Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի խորհրդարանի բոլոր 5 խմբակցությունները հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ վերահաստատել են իրենց դիրքորոշումն առ այն, որ ազգային-ազատագրական պայքարի հիմքում դրված սկզբունքներն ու մոտեցումներն անփոփոխ են և դրանք պետք է ուղենիշային լինեն նաև ՀՀ իշխանության համար:
Նրանում մասնավորապես նշվում է՝ Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները, արտահայտելով ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, պահանջում են ՀՀ իշխանություններից հավատարիմ մնալ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը և կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Փաշինյանի մամուլի ասուլիսին ընդառաջ այս համատեղ հայտարարությունն իր մեջ բազմաթիվ ուղերձներ է պարունակում: Չնայած դրանում հղում է արվում ՀՀ իշխանությանը, սակայն ազդանշաններ գնում է նաև այլ հասցեատերերի:
Առաջին, սա ուղղված է բոլոր այն շրջանակներին՝ ներսում, թե դրսում, ովքեր Արցախի հարցը դիտարկում են ոչ թե ինքնորոշման իրավունքի, այլ Ադրբեջանի հետ ինտեգրման շրջանակներում:
Երկրորդ, սա պատասխանն է ՀՀ այն պաշտոնյաներին՝ Փաշինյանից մինչև արմատներով արցախցի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, ովքեր Արցախի հարցը դիտարկում են, ոչ թե ինքնորոշման իրավունքի, այլ զուտ արցախցիների իրավունքների և ազատությունների շրջանակներում:
Երրորդ, սա ուղերձ է Ադրբեջանին առ այն, որ Արցախը մերժում է հարցի ցանկացած կարգավորում, որը չի ներառում ինքնորոշման իրսվունքի սկզբունքը և գործընթացը մղում Ադրբեջանի տարածքային ամբողջականության տիրույթ:
Չորրորդ, Արցախն ասում է վճռական ՈՉ բոլոր այն ուժերին, ովքեր կարծում էին, թե կարող են շանտաժով, սպառնալիքով, շրջափակումով կոտրել արցախցիներին և Արցախի ադրբեջանացմանը հասնել»:

Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
4520:48
#CBS-ը հրապարակել է Իրանի հարվածների հետևանքով ԱՄՆ բազաներում վնասների լուսանկարները (լուսանկար)
17318:13
«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
11610:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
26809:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
11208:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
15000:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
129Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
124Երեկ, 23:12