Շաբաթ, 07 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Դադարեցվել են Մատենադարանի տնօրենի լիազորությունները

Դադարեցվել են Մատենադարանի տնօրենի լիազորությունները
263
Չորեքշաբթի, 15 մարտի, 2023 թ., 13:06

Մարտի 7–ին լրացել է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը, նրա լիազորությունները դադարեցվել են։ Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի պաշտոնական կայքից։

Մատենադարանի Կանոնադրության համաձայն՝ տնօրենի թափուր պաշտոն առաջանալու դեպքում Խորհուրդը հայտարարում է մրցույթ և անցկացնում տնօրենի ընտրություն։ Մատենադարանի հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ դեռ մրցույթ չի հայտարարվել։

Մինչև մրցույթ հայտարարելը Հոգաբարձուների խորհուրդը գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանին միաձայն ընտրել է Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Հիշեցնենք՝ Վահան Տեր-Ղևոնդյանը Մատենադարանի տնօրեն էր ընտրվել 2018 թվականի մարտի 6–ին։