Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց. այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է

Այսօր հայ մեծ ծաղրածու, դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 87-ամյակն է:
«Ես այնպիսին չեմ, ինչպիսին բոլորը: Ախր ծաղրածուն չի կարող լինել ինչպես բոլորը: Ծաղրածուն մասնագիտություն չէ, աշխարհայացք է: Ես ուզում եմ ստեղծել իմ թատրոնը, իմ կրկեսը, իմ կինոն: Ես ուզում եմ գրել մի քանի գիրք: Վախենում եմ բարեկեցությունից: Սիրում եմ ծովը, աշունը…Վինսենթ Վան Գոգին»,- ասել է Ենգիբարյանը:
Տաղանդավոր դերասանը ծնվել է Մոսկվայում: Մինչև կրկեսին նվիրվելը Ենգիբարյանն ուժերը փորձել է մի քանի այլ մասնագիտություններում. ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ, ապա տեղափոխվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ:
Այդ ժամանակ նա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր և մինչև 50-ականների կեսերը լավ արդյունքների էր հասել: Իսկ որպես ծաղրածու Լեոնիդն իր առաջին քայլերը սկսել է 1959-ին. եկել է Երևան և ընդունվել հայկական կրկեսախումբ։
«Համաձայն չեմ, որ մնջախաղը կոչվի «լռության արվեստ»: Ինձ թվում է, շարժումն ու դիմախաղը իրենց հնչողությունն ունեն, ինչպես գույնը: Մնջախաղը հրաշալի է նրանով, որ մարդուն ստիպում է մտածել, մնջախաղը վստահում է մարդուն և նրան բարձրացնում սեփական աչքերում: Մնջախաղը կենտրոնացնում է մարդու ուշադրությունը, և բորբոքում նրա երևակայությունը: Հետո էլ բեմ է դուրս գալիս ներկված դեմքով տարօրինակ ու զվարճալի մարդը, ծիծաղեցնում մեզ ու հաճախ ինքը արտասվելով հեռանում»,-ասել է Լեոնիդ Ենգիբարյանը:
Ենգիբարյանի մասին ասել են՝ հազարավորներ գալիս, շարունակ խոսում և ոչինչ չեն ասում: Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց:
Լեոնիդ Ենգիբարյանը մահացել է 1972 թվականի հուլիսի 25-ին։

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
32729.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
45228.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
214024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
77423.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
79223.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
302720.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
217919.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
98618.09.2026, 23:42