Կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը

Մարտի 16-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը։ Համերգային ծրագրում կհնչեն Հարություն Դելլալյանի «Մահ» սիմֆոնիկ պոեմը, Ժիրայր Շահրիմանյանի Թիվ 1 միմֆոնիան՝ նվիրված Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, և Նորայր Հարությունյանի Կոնցերտինոն՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա դաշնակահարուհի Լիլիթ Արտեմյանը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ռեմի Դյուրուն։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նպատակը հայ դասական և արդի կոմպոզիտորական դպրոցի, ավանդույթների պահպանումն է։ Փառատոնը հնարավորություն է ստեղծում մեծանուն կոմպոզիտորների երաժշտական ժառանգության կողքին ներկայացնելու նաև երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Փառատոնի կարևորագույն բաղադրիչներից է հայ հեղինակների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, պարտիտուրների, նվագաբաժինների թվայնացումն ու պահպանումը:
Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
9718:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
175Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
29716.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
110215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
59213.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
54913.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
57112.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
51912.09.2026, 21:42