Զելենսկին պաշտոնանկ է արել 3 տարածաշրջանային ռազմական վարչակազմերի ղեկավարներին

810
Չորեքշաբթի, 15 մարտի, 2023 թ., 19:36
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնանկ է արել տարածաշրջանային ռազմական վարչակազմերի 3 ղեկավարների։
Համապատասխան հրամանագրերը տեղադրված են պետության ղեկավարի պաշտոնական կայքում։ Մասնավորապես, Լուգանսկի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերխի Գայդայը, Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն և Խմելնիցկի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերխի Գամալին ազատվել են զբաղեցրած պաշտոններից։
Բոլոր 3 հրամանագրերում նշվում է, որ վարչակազմերի ղեկավարներն իրենք են դիմել աշխատանքից ազատվելու համար։
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գայդայը կարող է թողնել Լուգանսկի շրջանային ռազմական վարչության նախագահի պաշտոնը և դառնալ Ղազախստանում Ուկրաինայի դեսպանը։

«Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը Նիկոլ Փաշինյանին սպառնում է, որ «այդ այծն» այլևս չլողա «իրենց Գյոյչայում»». Մհեր Հակոբյան
2723:24
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց
5122:48
Պուտինը Ашан-ի և Nestlé-ի ակտիվները փոխանցում է ժամանակավոր կառավարման
9822:31
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են TRIPP նախագծի իրագործման ընթացքին վերաբերող հարցեր
5222:24
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
8322:18
Կրկնակի վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է
6722:00
«Ու սա պարզում է ոչ թե պատկան մարմինը, այլ քաղաքացին». Ապրես Զոհրաբյան
6221:54
Սերբիայում իսրայելական դրոններ կարտադրվեն
14321:30