Հայաստանի առաջին կին ճարտարապետի՝ Աննա Տեր-Ավետիքյանի անվամբ փողոց ունեցավ Երևանը

Երևան քաղաքի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը գրում է. «Այսօր ինձ երջանիկ եմ զգում, որ Երևանի ավագանու անդամ եմ։ Հայաստանի առաջին կին ճարտարապետի՝ Աննա Տեր-Ավետիքյանի անվամբ փողոց ունեցավ Երևանը։
Մի նախաձեռնություն, որը նպատակ էի դրել իրականացնել այն պահից, երբ Անահիտ Թարխանյանին հյուրընկալելիս պատին տեսա մեր լեգենդար ճարտարապետների կողքին Աննա Տեր-Ավետիքյանի լուսանկարը։
- Ո՞վ է այս կինը,- հարցրեցի՝ մինչ այդ կարծելով, թե Երևանը հարստացրած, ամենագեղեցիկ շենքերը նախագծածները բացառապես տղամարդ ճարտարապետներ են եղել։
Եվ բացահայտեցի ինձ համար Աննա Տեր-Ավետիքյանին, որի շենքերը շատերդ եք սիրում, բայց քչերդ եք իմացել, թե ով է այդ հոյակերտ շենքերը նախագծող ճարտարապետը։
Բունիաթյանի և Թամանյանի հետ աշխատած Տեր-Ավետիքյանին մատով էին ցույց տալիս՝ «Վայ, աղջիկ» զարմացած փաստելով, քանի որ այն ժամանակ ճարտարապետ կանայք դեռ չկային։
Երբ ուսումնասիրեցի Տեր-Ավետիքյանների ընտանիքի պատմությունը, պարզ դարձավ, թե ինչն է նաև իր մոտ առաջացրել ճարտարապետ դառնալու ցանկությունը։
Հին երևանցիների այս ընտանիքը մեծ ներդրում է ունեցել մեր քաղաքի կայացման գործում՝ Կրբուլաղի աղբյուրից երևանցիների համար խմելու ջրի առաջին համակարգի անցկացմանը նպաստելուց մինչև Երևանի զարդը դարձած մի շարք շենքերի կառուցմանն աջակցելը։ Այդ շենքերից են ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, ԵՊՀ հին շենքը, Աբովյան փողոցի հիվանդանոցը և այլն։
Էլ ավելի երջանիկ եմ, որ իմ ու քրիստինա Վարդանյանի նախագծով իմ հարազատ Արաբկիրում է փողոցը կրելու այս համարձակ ու տաղանդավոր կնոջ անունը»։

«Գոյ» թատրոնը վերադառնում է
61Երեկ, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
27207.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
31806.09.2026, 22:36
Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում (տեսանյութ)
33006.09.2026, 21:24
Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ. ոստիկանությունը պահպանություն է տեղակայել
31706.09.2026, 21:12
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
27706.09.2026, 10:24
««Թավշյա» կրկեսը սպասարկած ազգագրագետներից ո՞վ է ելույթ ունենալու այդ խեղկատակության ժամանակ». Հայկ Դեմոյան
64302.09.2026, 20:48
Դանիայում հայտնաբերվել է Վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձը
251601.09.2026, 00:24