Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Այս աղբն ինչ-որ անգրագետ կուրատրներ 2 անգամ կապեցին Քիմ Քարդաշյանի պես հայտնի մարդու վզին». Տաթև Մուրադյան

«Այս աղբն ինչ-որ անգրագետ կուրատրներ 2 անգամ կապեցին Քիմ Քարդաշյանի պես հայտնի մարդու վզին». Տաթև Մուրադյան
454
Հինգշաբթի, 16 մարտի, 2023 թ., 01:12

Ազգագրագետ, դիզայներ Տաթև Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախ շնորհակալություն եմ հայտնում բոլոր ընկերներիս ջերմ նամակների համար մասնագիտական դասախոսություններ սկսելու հարցմանս հետ կապված, ԱՅՈ, դրանք կլինեն շուտով, առանձին կանդրադառնամ այդ թեմային, բայց նախ այս գրառունը անեմ, որը ևս կապված է այդ թեմայի հետ:
Նախորդ տարի մի գրառում էի կատարել այսպես կոչված «հայկական զարդերի» մասին, որ ինչ «փրկիչ» հեղինակներ կամ կենտրոններ աշխարհով մեկ այս թուրքական աղբը շալակած ցուցադրում, խաբեբայաբար վաճառում են հայկականի անվան տակ և միլիոնավոր հայերի էշի տեղ դրած համոզում են, որ այս զարդերը հայկական են:
Արդեն փաստերով:
❌Այս լուսանկարում տեսնում եք վերոնշյալ զարդերից մեկը, որը ես ժամանակին գնել էի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի խանութներից, այն ժամանակ դեռ այդքան չէի ուսումնասիրել թեման, հիշեցրեց մերը, գնեցի, հետո մնաց ինձ մոտ զուտ պահելու համար այս զարդերի ծագումը ներկայացնող փաստ:


Ինչպես տեսնում եք լուսանկարում այս մելխիորից (ՈՉ ԱՐԾԱԹ) աղբից կախված են արաբերեն գրությամբ օսմանյան կայսրության դրամներ, կցել եմ նաև ապացույց դրամի իսկական նկարը, որոնք մեր շատ «ազգային շուստրի» վաճառականները հանում, փոխարենը կախում են նռներ կամ ավելի վատ՝ Տիգրան Մեծի պատկերով կոպեկներ, հայկական հավերժության նախշ, կամ այլ հայկական սիմվոլներ, և վաճառում են դրանք ձեզ՝ աղավաղելով հայկական ազգային մշակույթը և ձեզնից շորթելով գումար՝ ձեզ վաճառելով աղբ, և այս պրոցեսըˋ տարիներ շարունակ, որ կա նաև Վերնիսաժում:
Այս աղբը ստեղծվել է թուրքիայում, ինչպես և այն զզվելի գործվածքը, և այն ոչ մի կապ չունի մեր ազգային մշակույթի ու հայկական զարդարվեստի հետ:
✅այս զարդերը իրականն են՝ հայկականը, որ ներկայացված են Ժողովրդական արվեստի թանգարանում, ինչպես տեսնում եք, այո, թուրքական այս աղբը առաջին հայացքից տեսքով հիշեցնում է մեր հայկական զարդարվեստը, բայց կապ չունի մեր հայկական զարդերի հետ, և առհասարակ, եթե ուզում եք հայկական զարդերին ծանոթանալ գնացեք թանգարաններ, վարձեք էքսկուրսավար և խնդրեք, որ ձեզ պատմեն պատմությունը (Հայաստանի Պատմության թանգարան, Ժողովրդական արվեստի թանգարան, Հայոց ազգագրության թանգարան և այլն):

❌եթե որևէ մեկից գնել եք նման զարդ, հանգիստ կարող եք վերադարձնել ու ձեր գումարը պահանջել: Ցավում եմ, որ այս աղբը նաև ինչ-որ անգրագետ կուրատըրներ (գիտեմ թե ովքեր) երկու անգամ կապեցին Քիմ Քարդաշյանի պես հայտնի մարդու վզին, ով դա գովազդեց իբրև հայկական (չնայած, որ իր առաջին այցի ժամանակ կարողացա այնպես անել, որ իրեն իսկականը նվիրեցին (երևի այն, որ իր աղջկա վզին է լուսանկարում):

Փաստորեն մենք տարիներ շարունակ աշխարհով մեկ պայքարում ենք մեր մշակույթը գողացող ու յուրացնող պետությունների դեմ, իսկ մեր երկրում ինչ-որ անբարոյականներ հանուն փողի մեր հիասքանչ մշակույթը աղավաղում են ու խայտառակում մեզ՝ որպես ստեղծող ու արարող ժողովուրդ:
❌Այս աղբը նաև կիրառում են այսպես կոչված հայկական տարազով լուսանկարող ստուդիաները, կրելիս ուշադիր եղեք, թե ինչ են կապում ձեր վզին, քանի որ այս լուսանկարը, որ շատ թանկ կպահեք ու ձեր սերունդներին կփոխանցեք, մի օր նրանք ուշադիր կզզնեն և կտեսնեն արբատառ օսմանական դրամը ու կանիծեն ձեզ խաբեության ու կեղծ հայրենասիրության համար:
❌Այս աղբը հեղեղված է ինչպես Վերնիսաժում, այնպես էլ համացանցում, դրանք վաճառողները ևս ատում են ինձ (ոչինչ կապրեմ, որ ինձ ատեն), եթե դուք էլ եք ասում, որ հաց եք վաստակում, տուն եք պահում, ապա վաճառեք այն որպես ոչ արծաթ ու ոչ հայկական անվան տակ, դա ընտրողը թքած ունի, թե դա ինչ զարդ է, կարևորըˋ էժան է»: