Հայ սակրավորները Հալեպի նահանգում 88 հազար քառակուսի մետր հողատարածք են ականազերծել և հանձնել իշխանություններին

Հայ սակրավորները Հալեպի նահանգային խորհրդի ներկայացուցիչներին են հանձնել ականազերծված 88 հազար քառակուսի մետր հողատարածք Հալեպի նահանգի Հանտարաթ շրջանում։ Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը։
Նշվում է, որ Հալեպի նահանգային խորհրդի իշխանությունները ստորագրությամբ ընդունել են հայկական մարդասիրական առաքելության սակրավորների կողմից ականազերծված տարածքը։
Ականազերծված հողատարածքի հանձնման արարողությանը մասնակցել են Բերիո Հայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տէր Մակար Սրբ․ Եպս․ Աշգարեանը, Հալեպի նահանգային խորհրդի ներկայացուցիչները, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Դավիթ Թադևոսյանը, ՀՀ մարդասիրական առաքելության խմբի գնդապետ Արկադի Տոնոյանը, Հալեպում ռուսական հաշտության կենտրոնի ներկայացուցիչները։
Հայաստանը 2019 թվականի փետրվարից մարդասիրական առաքելություն է իրականացնում Սիրիայում։ Առաքելության կազմում են հումանիտար ականազերծողներ, բժիշկներ և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող մասնագետներ։ Առաքելության նպատակն է մասնագիտական հումանիտար օժանդակության ցուցաբերումը Սիրիայի ժողովրդին։

«Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»․ Պուտին
2913:06
«Անկախություն նշանակում է՝ ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
5811:24
«Հայկական պետությունը պիտի ապրի և հարատևի իր բուն էությամբ ու առաքելությամբ»․ ՀՅԴ
6810:36
«Անկախությունը պետք է պահել հավատարմությամբ»․ Արամ Ա
7010:18
«Հիմա, երբ հաստատված է այդքան սպասված խաղաղությունը, կարող ենք վերջապես շունչ քաշել». Ռուբեն Ռուբինյան
7809:42
«Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները»․ Սերժ Սարգսյան
7909:30
«Ներկայիս բարդ պայմաններում անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ»․ Գարեգին Բ
6809:12
«Ալիևը հավասարապես արժանի է այս մրցանակին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
32919.09.2026, 10:30