Ֆրանսիան ընդունեց կենսաթոշակային բարեփոխումների օրենքը

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարել է կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու մասին օրենքի ընդունման մասին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախագահ Էմանուել Մակրոնը որոշել է շրջանցել քվեարկությունն ստորին պալատում։
«Մենք ռիսկի չենք գնաˋ բանավեճերի վրա ժամեր ծախսելով, մենք ռիսկի չենք ենթարկելու մեր կենսաթոշակային համակարգի ապագան։ Այս բարեփոխումն անհրաժեշտ է։ Ես հավատարիմ եմ մեր սոցիալական մոդելին, և այս բարեփոխումը փոխզիջման արդյունք է, որին համաձայնել են խորհրդարանի երկու պալատների օրենսդիրները: Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրելու սրա համար»,- մեջբերում է ՌԻԱ Նովոստին նրա խոսքերը։
Պետության ղեկավարը հավանություն է տվել վարչապետի կողմից Սահմանադրության 49.3-րդ հոդվածի կիրառմանը, որը թույլ է տալիս օրենք ընդունել առանց խորհրդարանի հավանության։
Մարտի 12-ին Ֆրանսիայի Սենատն ընդունել է կենսաթոշակային բարեփոխումների մասին օրինագիծը։ Կողմ է քվեարկել 195, դեմ՝ 112 մարդ։
Բողոքի ակցիայի մասնակիցները կրկին հավաքվել են Փարիզի Ազգային ժողովի մոտ՝ արտահայտելու իրենց անհամաձայնությունը բարեփոխումների ընդունման հետ կապված։ Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումներն առաջարկել է նախագահ Էմանուել Մակրոնը, ով դրա մասին առաջին անգամ խոսել է 2019թ.: Այդ ժամանակվանից ֆրանսիացիները բողոքի ցույցեր են անում։ Մինչ օրենքն ընդունելը խորհրդարանում, երկրում սկսվել էին գործադուլներ և ցույցեր։

«Հարցը մի օր անպայման կրկին բացվելու է». Գարեգին Խումարյան
7302:12
««Հանրային հեռուստաընկերության» ցինիզմի աստիճանը դժվար է պատկերացնել». Ռոբերտ Բարսեղյան
6602:06
«Ցավը, որ հիմա զգում եք, աշխարհի պես հին է». Արթուր Դանիելյան
8601:06
Թումանյան համայնքում ՔՊ թեկնածուն ստացել է ձայների 95.1%-ը
8401:00
Նեթանյահուն ցանկանում է մեղադրանքներ ներկայացնել Էրդողանի դեմ Միջազգային քրեական դատարանում
19500:42
Sony-ն և Universal-ը նոր դատական հայց են ներկայացրել ԱԲ երաժշտական գեներատոր Suno-ի դեմ
18000:12
«Նրանց հերոսությունները մեզ համար պիտի հոգու և կամքի օրինակ հանդիսանան». Խաչափայտի մասունքը տեղափոխվեց Վարագավանք (լուսանկար)
81Երեկ, 23:48
«Հիշո՞ւմ եք այս արարածին». Զառա Մարգարյան
92Երեկ, 23:42