«Ավերիչ երկրաշարժի գոտում ջրհեղեղը վերջնականապես շարքից հանել է կոմունիկացիոն համակարգը». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայում այսօր ևս երկրաշարժ է գրանցվել։ Բոլու քաղաքում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Ստամբուլում և Անկարայում։
Ավերիչ երկրաշարժի գոտում ջրհեղեղը վերջնականապես շարքից հանել է կոմունիկացիոն համակարգը։ Ստորգետնյա ջրահեռացման համակարգերն այլևս գոյություն չունեն, քանդվել են ճանապարհներ, կամուրջներ, հեղեղվել են գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք դարձել են անպիտան հետագա օգտագործման համար։ Շենք շինություններիˋ առանց այդ էլ խարխլված հիմքերը հիմա ամբողջությամբ են խարխլվել։ Ցեխաջրերը դեռևս մնում են երկրաշարժից տուժած գոտիներում մասնավորապես, վրանային քաղաքներում։
Թուրքիայի տնտեսությունը, դեռ մի աղետից ուշքի չեկած, հաջորդին է բախվում։ Մարդիկ սկսել են մասսայաբար լքել Ուրֆան, Մալաթիան, Հաթայը, Մարաշը և այլ բնակավայրեր, որոնք, թերևս, Թուրքիայի ամենախիտ բնակեցված բնակավայրերն էին համարվում»։

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
61529.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
68329.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
82325.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
91523.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
93922.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
98621.09.2026, 10:30
Երթևեկության փոփոխություն կլինի
118617.09.2026, 23:18
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Չարենցի փողոցում
131614.09.2026, 16:00