ՔՊ-ականները որոշել են ամեն երեքշաբթի վարչության նիստ անել. «Ժողովուրդ»
![]() 231 Ուրբաթ, 17 մարտի, 2023 թ., 09:18 «Ժողովուրդ»-ը գրում է. «ՔՊ-ականները որոշել են ամեն երեքշաբթի վարչության նիստ անել: Նիստերին մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչության անդամներին նախապես ասվել է, որ այդ օրերին՝ երեկոյան ժամերին, հետաձգեն բոլոր իրենց գործերը, որպեսզի առանց բացառության բոլորը ներկա լինեն նիստերին: ՔՊ-ականները նման որոշում են կայացրել՝ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը հաշվի առնելով: ՔՊ-ում էլ շատ լավ գիտակցում են պահի լրջությունը, հասկանում են, որ Հայաստանն ու Արցախը փակուղում են, «մանևրելու» տեղ այլևս չունենք: Իր վերջին ասուլիսի ժամանակ էլ Փաշինյանը չթաքցրեց, որ բանակցությունները փակուղի են մտել, Ադրբեջանը հրաժարվում է մինչ այս ստանձնած իր պարտավորություններից, ավելին՝ գնալով մեծացնում է իր պահանջները, տարածքային նկրտումները ոչ միայն Արցախի, այլև արդեն Հայաստանի տարածքի նկատմամբ: Խոսքը, ամենայն հավանականությամբ, հենց Սյունիքով միջանցքի մասին է: ՔՊ-ականները պարբերաբար ակնարկում են, որ հիմա բանակցային դաշտում ողջ ջանքերը ուղղված են Սյունիքը պահելուն, իսկ Արցախի հարցը թողել են բախտի քմահաճույքին, կամ ինչպես իրենք են ասում, «Արցախի ժողովուրդը և ղեկավարությունը իրենք հենց պետք է որոշեն իրենց ճակատագիրը»: Բացի սա, լարված է նաև Հայաստանի ներքաղաքական կյանքը. պարբերաբար ՔՊ-ականների կոռուպցիոն «հերոսությունների» մասին նոր տեղեկություններ են ջրի երես դուրս գալիս, ինչի արդյունքում ՔՊ-ն հայտնվում է մամուլի ու հասարակության քննադատության կիզակետում: Այս ամենը հաշվի առնելով՝ ՔՊ-ականները որոշել են ամեն շաբաթ հանդիպել, որպեսզի վարչապետից տեղեկանան արտաքին զարգացումների մասին, ինչպես նաև քննարկեն իրենք հետագա անելիքները»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
