Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը

Մարտի 16-ին մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը։ Համերգային ծրագրում ընդգրկված բոլոր 3 ստեղծագործություններն էլ պրեմիերաներ էին։ Հարություն Դելլալյանի «Մահ» սիմֆոնիկ պոեմը Հայաստանում հնչում էր առաջին անգամ։ Առաջին անգամ էին կատարվում Ժիրայր Շահրիմանյանի Թիվ 1 սիմֆոնիան՝ նվիրված Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, և Նորայր Հարությունյանի Կոնցերտինոն՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար։
Համերգը ղեկավարում էր ֆրանսիացի դիրիժոր Ռեմի Դյուրուն։ Վերջինը, խոսելով ներկայացված ստեղծագործությունների մասին, նշել է, որ սովորաբար դիրիժորը հյուրախաղերի մեկնում է իր ծրագրով, իսկ Երևանում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակում հակառակն էր. նվագախումբն է առաջարկել երկացանկը։ Դիրիժորը նկատում է նաև, որ առաջին անգամ է ներկայացնում հայ հեղինակների ստեղծագործությունները, թեև նրանցից շատերի (և՛ դասական, և՛ ժամանակակից) արվեստին ծանոթ է։
Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնի շրջանակում կանցկացվի ևս երկու համերգ՝ ապրիլի 17-ին և 20-ին։ Փառատոնը հնարավորություն է ստեղծում մեծանուն կոմպոզիտորների երաժշտական ժառանգության կողքին ներկայացնելու նաև երիտասարդ հեղինակների ստեղծագործություններ:

Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
28510.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
47008.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
65507.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
70206.09.2026, 22:36
Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում (տեսանյութ)
61106.09.2026, 21:24
Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ. ոստիկանությունը պահպանություն է տեղակայել
50106.09.2026, 21:12
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
45806.09.2026, 10:24
««Թավշյա» կրկեսը սպասարկած ազգագրագետներից ո՞վ է ելույթ ունենալու այդ խեղկատակության ժամանակ». Հայկ Դեմոյան
82502.09.2026, 20:48