«Հուսով ենք՝ Արցախի ԱԳՆ-ին փոխանցված մեր դիմում-վերլուծությունը կներկայացվի միջազգային կառույցներին». Ռուբեն Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետության բնակչության առջև 2020թ-ի պատերազմի ընթացքում, դրանից հետո և արդեն հարյուր օր տևող շրջափակման պայմաններում ծառացել է գոյապահպանական լուրջ մարտահրավեր, ինչպես նաև այն, որ Ադրբեջանի պետական քաղաքականությունը միտված է բացառապես Արցախը հայաթափելուն, այդ թվում՝ ցեղասպանություն կազմակերպելու և իրականացնելու միջոցով՝ մենք Տարոն Սիմոնյանի գլխավորած իրավաբանական թիմի հետ համատեղ մշակել ենք ծավալուն (ավելի քան 120 էջ) դիմում-վերլուծություն՝ ուղղված Ցեղասպանության կանխարգելման գծով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին։
Վերլուծությունը մշակվել է ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրության, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերի, միջազգային կոնվենցիաների, այլ նաև 2014թ-ին ՄԱԿ-ի կողմից հրապարակված “Framework of Analysis for Atrocity Crimes: A tool for prevention” փաստաթղթի հիման վրա, որտեղ ներկայացված են Ընդհանուր 8 և Հատուկ 6 ռիսկային գործոններ։ Այս գործոններից մի քանիսի առկայությունն անգամ բավարար է ցեղասպանության վտանգը իրական համարվելու համար, ինչը պահանջում է անհրաժեշտ գործողություններ միջազգային հանրությունից՝ վերահաս ցեղասպանությունը կանխարգելելու նպատակով։
Վերլուծությունն իրավական և փաստական հիմնավորումներ է բերում բոլոր 14 գործոններով և դրանց ներքո ներկայացված ենթագործոններով՝ օգտվելով մինչ այս եղած ազգային և միջազգային կազմակերպությունների փաստահավաք եզրակացություններից և միջազգային իրավունքի կարգավորումներից։
Հատկանշական է, որ վերլուծության արդյունքում ապացուցվում է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ վերահաս ցեղասպանության վտանգը հիմնավորվում է ոչ թե ՄԱԿ-ի կողմից որոշակիացված մեկ-երկու գործոնների, այլ բոլոր՝ 14 գործոնների շրջանակներում։
Այս դիմում-վերլուծությունը մենք փոխանցում ենք Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությանը՝ հույս ունենալով, որ այն կներկայացվի միջազգային կառույցներին և Ցեղասպանության կանխարգելման գծով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին»:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
11113:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
24510:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
248Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
43104.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
42604.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
41604.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
39104.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
35803.11.2026, 15:42