Ալեն Սիմոնյանը աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսների գլխավորած պատվիրակությանը:
Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կլինի Գերմանիայում: Նա նշել է, որ Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առեւտրատնտեսական գործընկերն է՝ կարեւորելով Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին: Կարեւորվել է նաեւ ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը եւ Գերմանիայի աջակցությունն այս հարցում:
Հանդիպմանը ծավալուն անդրադարձ է եղել տարածաշրջանի եւ Հայաստանի առջեւ ծառացած անվտանգային խնդիրներին: Գերմանացի գործընկերները նշել են, որ աշխարհում ամեն օր ձեւափոխվում է անվտանգային ճարտարապետությունը՝ հանգեցնելով նոր վերադասավորումների:
Քննարկվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրները, Լաչինի ճգնաժամի հետեւանքները:
«2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ, որով պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ Դատարանի որոշումից հետո՝ մարտի 5-ին, ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Լեռնային Ղարաբաղի ոստիկանության աշխատակիցների վրա հարձակում եղավ, որին զոհ գնաց Լեռնային Ղարաբաղի երեք քաղաքացի:
Նա ընդգծել է, որ ակնկալում ենք գերմանացի գործընկերներից գործուն քայլերի ձեռնարկում՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանում նոր՝ ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու համար՝ համոզմունք հայտնելով, որ այն էական դերակատարություն կունենա տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման գործում:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
10513:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
23310:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
244Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
42704.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
42404.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
41404.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
38904.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
35603.11.2026, 15:42