Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Ծնվել է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը

Ծնվել է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը
162
Երկուշաբթի, 20 մարտի, 2023 թ., 21:42

«Էրեբունի» ԲԿ ծննդատանը ծնվել է 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը: Այս մասին տեղեկացնում է ԲԿ ֆեյսբուքյան էջը։ Ծնողները փոքրիկին Հովհաննես են անվանել: Սենիկի մայրը՝ Հրանուշ Խուրշուդյանը «Էրեբունի» ԲԿ է դիմել հղիության 3-րդ եռամսյակում՝ առողջական խնդիրներով: Ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ բժշկական բազմամասնագիտական թիմը լուրջ աշխատանք է կատարել՝ հասնելով ցանկալի արդյունքի: