Մարդու իրավունքների հետ կապված վիճակը Հայաստանում՝ ըստ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի
![]() 198 Երեքշաբթի, 21 մարտի, 2023 թ., 13:30 ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին 2022 թվականի իր զեկույցը, ուր ըստ պետքարտուղարի, ուսումնասիրվել է 200 երկրներում առկա իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանում, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների մասին 2022 թվականի իր զեկույցում առանձնացրել է Հայաստանի՝ առավել նշանակալի խնդիրները, որոնք ներառում են, ըստ արժանահավատ հաղորդումների, անվտանգության ուժերի անդամների կողմից խոշտանգումները, բանտային ծանր պայմանները, կամայական ձերբակալությունները կամ կալանավորումները, դատական անկախության հետ կապված լուրջ խնդիրները, անձնական կյանքին կամայական կամ անօրինական միջամտությունը, խոսքի ազատության սահմանափակումը, հանցագործությունները, որոնք ներառում են բռնություն կամ սպառնալիքներ՝ քաղաքացիական հասարակության գործիչների և ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչների հանդեպ, ինչպես նաև երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի դրսևորումները: Պետքարտուղարության զեկույցում նշվում է, որ իրավապաշտպան կազմակերպությունները շարունակում են մտահոգություններ հայտնել հայկական բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով մահերի և իրավապահների կողմից այդ մահերի հետ կապված պատշաճ հետաքննություն չանցկացնելու վերաբերյալ։ Իրավապաշտպան ՀԿ-ների կարծիքով՝ կառավարության թափանցիկության բացակայությունը զինվորականների մահվան դեպքերի շուրջ, անկախ դրանց մարտական կամ ոչ մարտական բնույթից, հանգեցրել է հանրային անվստահությանն այս ոլորտում պաշտոնական տեղեկատվության նկատմամբ: Զեկույցը շեշտում է, որ երկրում առկա է համակարգային կոռուպցիայի ժառանգություն բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ շինարարության, հանքարդյունաբերության, պետական կառավարման, խորհրդարանի, դատական համակարի, գնումների ու պետական աջակցության տրամադրման: Մեղադրանքներ են հնչեցվել նաև պետական պաշտոնյաների ներգրավմամբ պետական միջոցների յուրացման և կասկածելի բիզնես գործունեության մասին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքների փաստաթուղթը պատրաստ է Թրամփի հետ վերջնական համաձայնեցման»․ Զելենսկի
435Երեկ, 17:42
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մինչև 15,000 զինվորական կուղարկեն Ուկրաինա․ #The Times
534Երեկ, 17:30
«Թրամփը քանդում է միջազգային կառույցները՝ դիտարկելով, որ դրանք չեն համապատասխանում ԱՄՆ շահերին»․ Արթուր Սաքունց
264Երեկ, 17:12
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը կիրառում է նոր համակարգ
350Երեկ, 17:09
«Փաշինյանը փորձում է ստեղծել սեփական աղանդապետությունը»․ Արմեն Հովասափյան
216Երեկ, 16:48
«Սա երեսպաշտություն ու ցինիզմ է»․ Հակոբ Բադալյան
213Երեկ, 16:18
«Առաջիկա միջպետական հարաբերություններում միջազգային շատ կազմակերպություններ դառնալու են «ավելորդ»»․ Արտակ Զաքարյան
210Երեկ, 16:00
«Սիրիան Հալեպում հակաահաբեկչական գործողություն է իրականացնում»․ Թուրքիայի ՊՆ
472Երեկ, 15:42
