Բրիտանիան Ուկրաինա է ուղարկում աղքատացված ուրանով արկեր. Պուտինի արձագանքը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար բարոնուհի Գոլդին, ի պատասխան իր գործընկեր Լորդ Հիլթոնի խորհրդարանական հարցման, երկուշաբթի պաշտոնապես հայտարարեց, որ Լոնդոնն Ուկրաինային է փոխանցում աղքատացված ուրանով արկեր:
«Ուկրաինային «Չելենջեր-2» հիմնական մարտական տանկեր տրամադրելու հետ մեկտեղ մենք կմատակարարենք զինամթերք, այդ թվում՝ աղքատացված ուրան պարունակող զրահապատ արկեր։ Նման արկերը բարձր արդյունավետություն ունեն ժամանակակից տանկերի և զրահատեխնիկայի դեմ»,- իր պատասխանն է հրապարակել փոխնախարարը բրիտանական խորհրդարանի պաշտոնական կայքում։
Աղքատացված ուրանը հարստացված ուրանի արտադրության կողմնակի արտադրանք է: Այն առանձնանում է իր բարձր խտությամբ և ամրությամբ, և այդ հատկությունների շնորհիվ օգտագործվում է ինչպես ռազմական զրահատեխնիկայի, այնպես էլ զինամթերքի արտադրության մեջ՝ հիմնականում զրահաթափանց արկերի միջուկներ արտադրելու համար։ Աղքատացված ուրանն այնքան էլ ռադիոակտիվ չէ, թեև համարվում է թունավոր և քաղցկեղածին:
Գոլդիի հայտարարությունը մեկնաբանել են Մոսկվայում։ Մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ նման մատակարարումների դեպքում Մոսկվան «ստիպված կլինի պատասխանել»։ «Թվում է, թե Արևմուտքն իսկապես որոշել է կռվել Ռուսաստանի հետ մինչև վերջին ուկրաինացին։ Այլևս ոչ թե խոսքով, այլ գործով։ Բայց այս առումով կցանկանայի նշել, որ եթե այս ամենը տեղի ունենա, ապա Ռուսաստանը ստիպված կլինի համապատասխան արձագանքել՝ նկատի ունենալով, որ հավաքական Արևմուտքն արդեն սկսում է միջուկային բաղադրիչով զենք կիրառել»,- ասել է Պուտինը։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր հերթին նշել է, որ «ևս մեկ աստիճանահարթակ անցած է և դրանց թիվը գնալով պակասում է»։ Նրա խոսքով, «քայլերն այնքան էլ շատ չեն», ուստի «պետք է լավ մտածել յուրաքանչյուր հաջորդ քայլի մասին»։
Լոնդոնի քայլը մեկնաբանել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. նա կարծում է, որ նման որոշմամբ Արևմուտքը պատրաստ է գնալ «միջազգային մարդասիրական իրավունքի խախտման»։

«Ինչ-որ ճարպիկ մարդիկ սեփականաշնորհել են մեր ներկան, ինչ ուզում՝ անում են»․ Հենրիկ Պիպոյան
3812:12
«Գագիկ Խաչատրյանը շտապօգնության բժիշկների ուղեկցությամբ դատարան է բերվել»․ պաշտպանական թիմ
3212:06
«Արգելվելու է մարզերից Երևան եկող տրանսպորտի մուտքը քաղաք»․ Գևորգ Ստեփանյան
4011:42
«Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս»․ Լևոն Ազիզյան
5310:42
Կաթողիկոսի և վեց բարձրաստիճան հոգևորականների գործով նշանակվել են նախնական դատալսումներ
6809:48
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6808:36
«ՀՀ անձնագրից հրաժարվելն անկախականներին ավելի է նեղել, քան այն, որ Ադրբեջանը զավթել է ՀՀ տարածքը»․ Թաթուլ Հակոբյան
12503:06
«Հստակ քայլերի արդյունքում որոշ մարդկանց նեղ անձնական շահեր տուժելու են»․ Դավիթ Պետրոսյան
11802:06