Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր
![]() 192 Ուրբաթ, 24 մարտի, 2023 թ., 15:42 ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Է. Խ-ն, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի ավագ տեսուչի պաշտոնը, վարորդական վկայական ստանալու համար դիմած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար Ս. Գ-ի օժանդակությամբ ստացել է ընդհանուր շուրջ 390.000 ՀՀ դրամ կաշառք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Գ-ն և Հ. Հ-ն քաղաքացիներ Ս. Թ-ին և Ռ. Հ-ին ուղղորդել են ՃՈ տեսուչին կաշառք տալու դիմաց ձևական բնույթ կրող քննություններով վարորդական վկայականներ ստանալու հարցում: Այնուհետև հիշյալ քաղաքացիները Ս. Գ-ի և Հ. Հ-ի միջոցով որպես կաշառք ընդհանուր շուրջ 390.000 ՀՀ դրամ են փոխանցել ՃՈ ավագ տեսուչ Է. Խ-ին: Կաշառքի գումարը ստանալուց հետո տեսուչ Է. Խ-ն, շահադիտական դրդումներից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և իր պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ, այն է՝ տեսական քննության ժամանակ վերը նշված դիմորդներին թույլատրել է օգտագործել տեխնիկական միջոցներ և դրանցով կապ հաստատել Ս. Գ-ի հետ, ով նրանց թելադրել է տեսական քննության թեստի ճիշտ պատասխանները: Այնուհետև Է. Խ-ն կազմել է կաշառք տված անձանց կողմից քննությունները պատշաճ հանձնելու վերաբերյալ կեղծ արձանագրություններ, ինչի արդյունքում նշված անձինք սահմանված կարգի խախտմամբ ստացել են վարորդական վկայականներ: Քրեական վարույթի շրջանակում ՃՈ տեսուչ Է. Խ-ն, ինչպես նաև Ս. Գ-ն, Հ. Հ-ն և դեպքին առնչվող մի շարք այլ անձինք ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: 23.03.2023թ-ին Է. Խ-ին մեղադրանք է ներկայացվել արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) և 308-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Մեղադրանք է ներկայացվել նաև Ս. Գ-ին՝ արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/: Նույն օրը քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ Է. Խ-ի և Ս. Գ-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որոնք բավարարվել են: Նախաքննությունը շարունակվում է: Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն: |

ՍԱՏՄ տեսուչները կանխել են ձիու մսի վաճառքը
211Երեկ, 15:42
«2026-ին էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ». ՀԾԿՀ
261Երեկ, 13:12
«Հոսանքազրկված բոլոր հասցեներում վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը»․ ՀԷՑ
246Երեկ, 09:12
Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը
78729.12.2025, 18:42
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի ամանորյա ուղերձը
60229.12.2025, 15:26
Մեկնարկել է Զելենսկու և Թրամփի հանդիպումը Ֆլորիդայում (տեսանյութ)
96328.12.2025, 22:42
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 47 տրանսպորտային միջոց
42828.12.2025, 09:30
«Օքայ Դեփրեմը հերթական կեղծ հրապարակումն է տարածել»․ Նազելի Բաղդասարյան
52627.12.2025, 15:00
