Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մերժվել է
![]() 500 Երկուշաբթի, 27 մարտի, 2023 թ., 11:24 Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի խափանման միջոցի դեմ ներկայացված բողոքը: Վ. Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ կայացված դատական ակտը թողնվել է անփոփոխ: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից, փոխանցում է «Փաստինֆո»-ն: Հիշեցնենք, որ քրեական վարույթը, որի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ, հարուցվել է դեռևս 2019թ-ին։ Սեպտեմբերի 25-ին ՀՀ ՔԿ-ն հայտարարեց, որ «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման մասին» ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն որոշմամբ սահմանված կարգի խախտումներով կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ.Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար ու գործն ուղարկվել ՀՔԾ։ Քննչական ենթակայությունը, սակայն, կրկին փոխվել է և գործը կարճ ժամանակ անց ուղարկվել է ՔԿ։ Իրավապահները գործի մասին «հիշել» են տարիներ անց։ 2023թ. փետրվարի 8-ին քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշումներ են կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ. Ս-ի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), իսկ ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. վերջիններին ներկայացվել է մեղադրանք: Ըստ իրավապահների՝ Վիգեն Սարգսյանը հանձնարարել է առաջիկա նիստում բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված իր կողմից նախընտրած 26 զինծառայողների, ինչպես նաև Նախարարության համակարգի զինծառայող չհանդիսացող երեք անձանց: Վիգեն Սարգսյանը հայտնել է, որ դատախազությունը որևէ ջանք չի գործադրել իր հետ կապ հաստատելու համար, իսկ իր նկատմամբ հետապնդումը գնահատել է քաղաքական։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
