Մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը

Մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը: Այն հիմնադրվել է 1961 թվականին՝ Թատրոնի միջազգային ինստիտուտի IX կոնգրեսի ժամանակ: ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանն ուղերձ է հղել. «Ամեն տարի անհամբեր բոլորս սպասում ենք Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրվան: Այն մեզ համար վերածվել է մասնագիտական տոնի, հրաշալի առիթի, երբ իրար շնորհավորելու, բարեմաղթանքներ հղելու, ինչու ոչ, շնորհավորանքներ ընդունելու պատեհությունն է ներկայանում:
Ցավոք սրտի, մեր երկրի տոնացույցերի ցանկում կարմիրով նշված չէ Թատրոնի օրը, բայց մենք գիտենք, որ ցանկացած պետության համար թատրոնն ունի ռազմավարական նշանակություն, որ մեր գոյության ու ազգային ինքնության պահպանման ճանապարհին հենց թատրոնն է խաղում կարևորագույն դերերից մեկը, նպաստում ազգ-պետություն կապի ամրապնդմանը:
Մեզ համար թատրոնը նաև մեկ այլ արժեք ունի՝ սեփական կարողությունները բացահայտելու հնարավորություն և միջոց: Ու մենք բոլորս, անկախ դժվարություններից, սոցիալական բարդ ու երբեմն անհաղթահարելի թվացող խնդիրների գերակայությունից, առաջ ենք տանում մեր նվիրումը, հավատը, սերը, փորձում ենք շաղկապել երեկն ու այսօրը՝ ճանապարհ բացելով դեպի վաղվա օր: Թող մեր տոնը բոլորիս խնդություն պարգևի: Շնորհավոր Թատրոնի միջազգային օրը»:

«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
95Երեկ, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
126924.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
56923.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
58423.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
225220.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
171619.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
82818.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
180418.09.2026, 18:54