Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

Հունգարիայի Պետական ժողովը (խորհրդարանը) հավանություն է տվել Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, հայտնում է Bloomberg-ը։
Կողմ է քվեարկել պատգամավորների 96%-ը (182 խորհրդարանական), դեմ՝ 6-ը։ Այժմ Ֆինլանդիայի դաշինքին պաշտոնական հրավերի համար պակասում է միայն Թուրքիայի խորհրդարանի գլխավոր ասամբլեայի վավերացումը։ Այն այս շաբաթ կքննարկի անդամակցության արձանագրությունը:
Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության վավերացման մասին որոշումը կարող է ընդունվել ավելի ուշ։
Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն ստորագրել էր ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին օրենքները։ Սա կլինի ազգային մակարդակով վավերացման վերջնական գործընթացը, որն անհրաժեշտ է երկրին ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
Մարտի 1-ին Ֆինլանդիայի խորհրդարանը հաստատել է Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու որոշումը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 184, դեմ՝ 7 պատգամավոր։ Խորհրդարանի ևս 7 ներկայացուցիչներ բացակայել են նիստից, 1-ը ձեռնպահ է մնացել:

«Բնակարանում ձևափոխումն օրինականացնելու համար որքա՞ն պետք է վճարեք և ե՞րբ հարևանների համաձայնությունը պետք չէ».
4723:00
«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав». Արթուր Խաչատրյան
4222:54
«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
4722:36
«Սահմանադրությունը պետք է պաշտպանի ինձ իշխանության կամայականությունից, ոչ թե դառնա ինձ ճնշելու գործիք». Վլադիմիր Մարտիրոսյան
5322:18
«Ինչո՞ւ Հայ մայրն ստիպված եղավ իր տան ներսում դիմակայել այն վտանգին, որը պետք է կանխվեր դեռ պետական սահմանին». Կարեն Արայան
6722:06
«Արսեն Թորոսյանը քպ-ականին չհասկացավ. բա ժողովրդի ջանը քա՞ր էր». Հայկ Մովսիսյան (տեսանյութ)
6721:24
Եվրոպական մթերային խանութներում քիբերհարձակման պատճառով սառցարաններում ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է
14920:55
«Թե բա՝ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը». Մհեր Հակոբյան
6920:36