Նեթանյահուն որոշել է հետաձգել դատական բարեփոխումները, արհմիությունները դադարեցնում են գործադուլները

Իսրայելի Աշխատանքի գլխավոր ֆեդերացիայի նախագահ Առնոն Բար-Դավիդը հայտարարել է, որ երկրում հայտարարված համընդհանուր գործադուլը դադարեցվել է։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ դատական բարեփոխումները հետաձգվել են մինչև ամառ։
«Ելնելով իմ ազգային պատասխանատվությունից և հասարակության պառակտումը կանխելու ցանկությունից՝ ես որոշել եմ կասեցնել այս օրենքի երկրորդ և երրորդ ընթերցումները Կնեսետի այս նստաշրջանում, որպեսզի ժամանակ տամ Կնեսետի հաջորդ նիստից առաջ համաձայնության հասնելու համար»,- ասել է կառավարության ղեկավարը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ իշխանությունները պնդում են դատական համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը, «որը կվերադարձնի իշխանության թևերի միջև կորցրած հավասարակշռությունը»։
Հիշեցնենք, որ Թել Ավիվում և իսրայելական այլ քաղաքներում քաղաքացիները մի քանի շաբաթ շարունակ զանգվածային բողոքի ցույցեր են կազմակերպում դատական բարեփոխումների դեմ։ Ցուցարարներին ակտիվորեն ցրում է ոստիկանությունը, այդ թվում՝ ջրցան մեքենաների օգնությամբ։ Բարեփոխման էությունը Գերագույն դատարանի ազդեցությունը սահմանափակելն է, որպեսզի կառավարությունը վերահսկողություն ունենա մի շարք դատական ընթացակարգերի վրա։ Նախօրեին սկսված հանրահավաքների հերթական ալիքի պատճառը բարեփոխմանը դեմ հանդես եկող պաշտպանության նախարարի պաշտոնանկությունն էր։ Մի քանի քաղաքապետարանների ղեկավարներ որոշել են հացադուլ հայտարարել, իսկ մի շարք բուհեր մտադիր են դադարեցնել դասերը։

«Բնակարանում ձևափոխումն օրինականացնելու համար որքա՞ն պետք է վճարեք և ե՞րբ հարևանների համաձայնությունը պետք չէ».
4723:00
«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав». Արթուր Խաչատրյան
4222:54
«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
4722:36
«Սահմանադրությունը պետք է պաշտպանի ինձ իշխանության կամայականությունից, ոչ թե դառնա ինձ ճնշելու գործիք». Վլադիմիր Մարտիրոսյան
5322:18
«Ինչո՞ւ Հայ մայրն ստիպված եղավ իր տան ներսում դիմակայել այն վտանգին, որը պետք է կանխվեր դեռ պետական սահմանին». Կարեն Արայան
6722:06
«Արսեն Թորոսյանը քպ-ականին չհասկացավ. բա ժողովրդի ջանը քա՞ր էր». Հայկ Մովսիսյան (տեսանյութ)
6721:24
Եվրոպական մթերային խանութներում քիբերհարձակման պատճառով սառցարաններում ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է
14920:55
«Թե բա՝ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը». Մհեր Հակոբյան
6920:36