Էդգար Ղազարյանը՝ ՄԻՊ ընդդիմության թեկնածու

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտնում է. «Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 8-րդ մասով՝ հայտարարում եմ.
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ նիստում որոշել են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի թեկնածությունը՝
Նկատի ունենալով, որ մի շարք հասարակական նախաձեռնություններ և իրավապաշտպաններ երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա վիճակը գնահատել են խիստ մտահոգիչ, իսկ լուծման ուղղությամբ գործող իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը՝ ձևախեղված։ Նրանք Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններին առաջարկել են Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի թեկնածությունը,
Կարևորելով հասարակական և մասնագիտական նախաձեռնությունների հետ համագործակցության շրջանակներում խորհրդարանական ընդդիմության համախորհուրդ գործելակերպը,
Խրախուսելի համարելով նման կարևորության հարցերում թեկնածուների ինքնառաջադրման և պատրաստակամության կամահայտնությունը,
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 145-րդ հոդվածը, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների համատեղ քննարկումների ընթացքում ձեռք բերված համաձայնությունները։
Այսպիսով, այս պահի դրությամբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը պաշտոնապես ստացել է մեկ թեկնածուի առաջադրման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, որոնք առնչվում են բացառապես Էդգար Ղազարյանին։
Իսկ Անահիտ Մանասյանի վերաբերյալ քաղաքական հայտարարությունները դեռ իրավական որևէ գործողության չեն վերածվել, և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մինչ այս պահը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին որևէ թեկնածու չի առաջադրել»:

ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
92Երեկ, 13:24
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով ՀՀ կառավարության միջնորդությունը
15517.06.2026, 14:54
Խախտումներ են հայտնաբերվել շուրջ 458 հա մակերեսով հողամասն «Արարատցեմենտ» ընկերությանը վարձակալությամբ տրամադրելու գործընթացում
13517.06.2026, 13:06
Փամբակ գետում հայտնաբերվել է 7 տարեկան աղջկա մարմինը (տեսանյութ)
15217.06.2026, 10:20
Ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական հետապնդում է հարուցվել 248 անձի նկատմամբ
16116.06.2026, 16:18
«Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ
16116.06.2026, 13:00
Փամբակ գետում որոնողական աշխատանքներին ներգրավված են նաև ԱԹՍ-ներ, տեխնիկական այլ միջոցներ
14816.06.2026, 11:30
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
18615.06.2026, 16:36