Վարչապետը հաստատեց ՀՀ պետական պահպանության ծառայության կանոնադրությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կանոնադրությունը:
Որոշման մեջ ասվում է. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝
Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի (հույժ գաղտնի):
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 18-ի «Պետական պահպանության ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1392-Լ որոշումը»:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
9313:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
21310:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
237Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
42004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
42104.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
41104.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
38604.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
35303.11.2026, 15:42