Սպասվում է անձրև, ամպրոպ, թաց ձյուն
![]() 217 Հինգշաբթի, 30 մարտի, 2023 թ., 08:30 Ուշադրություն Այսօրվա գնահատմամբ՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն օդում՝ 0...-2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3...-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։ Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500 մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2...-4 աստիճան, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ 0...-2 աստիճան։ Այս հատվածներում ցածր ջերմաստիճանը մարտի 31-ի երեկոյան և ապրիլի 1-ի գիշերը կուղեկցվի նաև տեղումներով՝ ձյան տեսքով: Ապրիլի 1-ի և 2-ի ցերեկը, 3-ին առանձին շրջաններում, 30-31-ը, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 30-ին՝ լեռնային, 31-ին, ապրիլի 1-ին՝ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում՝ մառախուղ, մարտի 29-30-ը հնարավոր է նաև ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8 մ/վ, մարտի 30-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, ապրիլի 2-ին՝ 15-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 29-ի համեմատ, 30-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, 31-ին և´ գիշերը, և´ ցերեկը՝ ևս 6-8 աստիճանով, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 2-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 30-ին, ապրիլի 3-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Մարտի 31-ին, ապրիլի 1-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում 31-ի երեկոյան ժամերից՝ ձյան տեսքով։ Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Երևան քաղաքի մարտի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 24.50C (2008 թ.) |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12


