Շրջափակման պատճառով լիսագորցիները զրկված են խմելու ջուր ունենալու հնարավորությունից

Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պատճառով կտրվել է Շուշիի շրջանի Լիսագոր համայնքի ճանապարհային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ, որի պատճառով «Ջրամատակարարում» ՓԲ ընկերության մասնագետները չեն կարողանում լուծել գյուղի ոռոգման ու խմելու ջրի հարցը։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լիսագորի համայքնապետ Գագիկ Նասիբյանը տեղեկացրել է, որ մինչև ադրբեջանցիների կողմից ճանապարհի փակվելը ոռոգման ու խմելու ջրի մատակարարման ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ են իրականացվել, բայց քանի որ դրանք չէին ավարտվել, այս պահի դրությամբ ջրի խնդիրը շարունակում է առաջնահերթ մնալ։
«Այն ավելի լուրջ է, քան գյուղի՝ թշնամու վերահսկողության տակ գտնվելը, որովհետև մարդիկ հողը մշակելով են կարողանում գոյատևել։ Տնամերձ հողամասերը մշակվում են, բայց ջուր չկա, որպեսզի ոռոգվեն։ Արդեն հասցրել ենք որոշ մշակաբույսեր ցանել։ Այս պահին էլ են գյուղում աշխատանքներ ընթանում՝ չնայած, որ բնակիչների մոտ մտահոգություն, այնուամենայնիվ, կա»,- ասել է Գ. Նասիբյանը։

«Եվրոպայում շոգի ալիքն ավարտվում է»․ Լևոն Ազիզյան
4810:24
«Իշխանությունն անում է առավելագույնը՝ քաղբանտարկյալներին մեկուսացված պահելու համար». Տիգրան Աբրահամյան
4310:18
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
5908:18
Թրամփը հակված է ընդլայնել ԱՄՆ-ի ռազմական գործունեությունն Իրանում. #The Wall Street Journal
23701:32
«Հունիսի 7-ից հետո Հայաստանում այլևս չկա ո՛չ օրենք, ո՛չ Սահմանադրություն, ո՛չ կարմիր գծեր». Արման Աբովյան
10700:36
«Քաղաք կառավարելը նշանակում է տարբերել առողջ ծառը վտանգավոր ծառից». Հայկ Կիրակոսյան
94Երեկ, 23:48
«Իրավիճակը կարող է «արդարացում» ունենալ միայն 2 դեպքում». Հարութ Ուլոյան
99Երեկ, 23:30
«Բանակի շուրջ իշխանական ստերը՝ հատիկ-հատիկ». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
85Երեկ, 23:24